Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերն արդեն սկսել են ժամանել Լեհաստան

Լուրեր

29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելյան մասում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

Օրերս Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր տեղափոխել Արևելյան Եվրոպա։ Մասնավորապես, Լեհաստան կժամանեն լրացուցիչ 1,7 հազար ամերիկացի զինվորականներ։ Նրանք արդեն սկսել են ժամանել Ժեշուվի մոտ գտնվող Յասենկա օդանավակայան։

«ԱՄՆ զորքերի կայծակնային ժամանումը Լեհաստան լավագույն պատասխանն է տալիս ՆԱՏՕ-ի արևելյան թևի համար սպառնալիքներին և վկայում է դաշնակցային պարտավորությունների հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին։ Զինվորները գործելու են մեր երկրի արևելա-հարավային մասում», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Twitter-ում գրել է Բլաշչակը:

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին անցած չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն շուտով լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա: Նա ընդգծել է, որ ուժերն ուղղվում են տարածաշրջան «ոչ ընդմիշտ», «դա արձագանք է ընթացիկ իրավիճակին, նրանք (ուղարկվող զինվորականները) չեն կռվելու Ուկրաինայում»:

Նրա խոսքով ՝ ուժերի ուղարկումն անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։