Վրաստանի խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Վրաստանի չորս խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսիի, Փոթիի և Քոբուլեթիի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելու երկրում գների բարձրացման դեմ, դեպքի վայրից հաղորդել է Sputnik-ի վրացական ծառայության թղթակիցը։

Մի քանի տասնյակ մարդկանց ձեռքին պաստառներ են՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ կա աշխատանքից», «Հնդկաձավարը թանկացել է 80 տոկոսով» գրություններով։

Ըստ ցուցարարների՝ Վրաստանն այն տասը երկրների թվում է, որոնց բնակիչներն ամենաշատն են ապաստան խնդրում արտասահմանում։

«Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր, երիտասարդները հեռանում են, խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից, սա կատարյալ աղետ է»,- ասել է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն։

Ցուցարարները պահանջում են իշխանություններից փոխել սակագները բարձրացնելու քաղաքականությունը և արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նրանց, կրկին ի հայտ է եկել երկրում։

«Մարդկանց խոստացել են կիսով չափ նվազեցնել սակագները, նվազեցնել վառելիքի գներն առնվազն մեկ լարիով»,- ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն։

Բողոքի ցույցերի վայրում մոբիլիզացվել են պարեկային և անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Բողոքի ցույցերն անցնում են առանց միջադեպերի։

Տաթև Ֆռանգյան