ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը
Քաղաքականություն
01.02.2022 | 16:37ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Զրուցակիցները քննարկել են Անդրկովկասում անվտանգության և կայունության ներկա իրավիճակը Ժնևի միջազգային քննարկումների հաջորդ՝ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։
Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էմմա Չոբանյան