Էրդողանը սպառնում է պատժել թուրքական լրատվամիջոցներին՝ «վնասակար բովանդակության» համար

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըսպառնացել է թուրքական լրատվամիջոցներին իրավական պատասխանատվության ենթարկել՝ «ազգային և բարոյական արժեքներին անհամատեղելի» բովանդակության համար, ինչը քննադատների կողմից դիտվում է որպես այլախոհությունը խեղդելու փորձ, գրում է AFP-ն։

Նա նաև պաշտոնանկ է արել արդարադատության նախարարին ու վիճակագրական ծառայության ղեկավարին այն բանից հետո, երբ վերջինը հրապարակել էր անցյալ տարվա գնաճի տվյալները, ըստ որի՝ այն 19 տարվա մեջ հասել է առավելագույնին։

Թուրքիայի նախագահն իր հրամանագրում նշել է, որ «անհրաժեշտություն է դարձել միջոցների ձեռնարկումը՝ պաշտպանելու ընտանիքներին, երեխաներին ու երիտասարդներին վնասակար մեդիայից»։ Նա կոչ է արել իշխանություններին «իրավական միջոցներ ձեռնարկել որոշ լրատվամիջոցների բովանդակության «վնասակար ազդեցության դեմ»՝ առանց բացահայտելու, թե ինչ է այն ենթադրում։

Քննադատները նշում են, որ սա մեկ այլ միջոց է խոսքի ազատությունը ճնշելու՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ։

Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող լրագրող, լրատվամիջոցների օմբուդսմեն Ֆարուք Բիլդիրիջին մեղադրել է Էրդողանին՝ «լրատվամիջոցների դեմ արտակարգ դրություն» հայտարարելու համար։

Իրավապաշտպան կազմակերպություններն էլ մշտապես մեղադրում են Թուրքիային խոսքի ազատությունը խոչընդոտելու համար՝ լրագրողներին ձերբակալություններով ու քննդատական լրատվամիջոցները փակելու միջոցով, հատկապես՝ 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Էրդողանը, սակայն, շարունակում է հրապարակավ սպառնալ ու վիրավորել լրագրողներին։ Մասնավորապես, օրերս նա նշել էր, թե հայտնի հեռուստալրագրող Սեդեֆ Քաբաշն անպատիժ չի մնա այն բանից հետո, երբ կալանավորվել է իրեն վիրավորելու համար։

Էմմա Չոբանյան