Երևանը պետք է հրաժարվի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային մասնակցելուց․ Արմեն Խարազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVն Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակի և Հարավային Կովկասի վրա դրա հնարավոր ազդեցության մասին զրուցել է ԱՄՆում Հայաստանի նախկին փոխդեսպան, միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ

Պարո՛ն Խարազյան, վաղվանից մեկնարկելու են ռուսբելառուսական զորավարժությունները։ Դրանք նաև Ուկրաինայի հետ սահմանին են։ Մասնակցելու է Բելառուսի գրեթե ամբողջ բանակը։ Բելառուսի նախագահի խոսքով՝ «Միութենական վճռականություն 2022» վարժանքների նպատակը պետք է դառնա Արևմուտքի ուժերի հետ դիմակայության «որոշակի ծրագրի մշակումը»։ Սա Կրեմլի կողմից, կարծես, նախնական փորձ է՝ Ուկրաինայի հետ հակամարտությանն իր ազդեցության տակ գտնվող երկրին ներգրավելու։ Որքանո՞վ եք հնարավոր համարում Մոսկվայի կողմից Հայաստանին ներգրավելը Ուկրաինայի դեմ ագրեսիայում։

-Իհարկե, պետք է Հայաստանում լինի այդ մտավախությունը, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան։

-Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արձագանքն այդ դեպքում։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը դժվարանում է մերժել Ռուսաստանին՝ դրա համար տարբեր պատճառներ բերելով։

-Եվ գտնելով այդ պատճառները՝ եթե դրանք անմիջապես չկան․․․Ես ցանկանում եմ տեսնել, որ Ռուսաստանի կողմից նման խնդրով դիմելու դեպքում Հայաստանը շատ հստակ ու պատճառաբանված ներկայացնի այն մտավախությունները, որ ինքն ունի։ Մենք տեսանք՝ Ղազախստանի դեպքում ինչ եղավ։ Սիրիայում ռազմական փոքր խմբի տեղակայումը ևս վկայում է, որ եթե Ռուսաստանն այդ հարցով Հայաստանին մոտենա, որոշելու է, որ չարժե որևէ կերպ դրան առարկել, և մասնակցելու է այդ միջոցառմանը։ Նման որոշումը, կարծում եմ, կբերի Հայաստանի հեղինակազրկմանը միջազգային հանրության աչքում, արևմտյան գործընկերների, ինչպես նաև ուկրաինացի ժողովրդի աչքում։ Սա մի բան է, որը Հայաստանի ղեկավարությունը պետք է կարողանա իր առջև դնել խնդիր՝ դիվանագիտական ճանապարհով, երբեմն ուղիղ առարկություններ ներկայացնելով՝ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով, հրաժարվել մասնակցել գործողությունների, որոնք կազդեն Հայաստանի վարկանիշի և միջազգային հեղինակության վրա։ Ուկրաինայի ընկնելու մեջ Հայաստանն ունի կորցնելու շահ։

Ուկրաինայի անկումը Հայաստանի համար շատ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ, քան Ուկրաինայի այս ճգնաժամից հաջող դուրս գալը և ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունքը պահպանելը․ Ուկրաինայի անկումը ցույց կտա Արևմուտքի անկարողությունը՝ արևմտյան կառույցներին անդամակցել ցանկացող ազգային անվտանգության կարիքները՝ Ռուսաստանի հետ նման դիմակայությունների պարագայում ապահովելու հարցում։ Սակայն պետք է այստեղ հաշվի առնել այն անհայտը, թե Ուկրաինան ինքը որքանով պատրաստ կլինի իր վրա վերցնել այդ ճնշումը և որքան ազգային համաձայնության ու մոբիլիզացիոն ռեսուրս կունենա դիմակայելու այս դժվարությանը՝ ընդունելով Արևմուտքի հետ գործընկերության այն ձևաչափը, որն իրեն այսօր առաջարկվել է։

-Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում իր ներգրավվածությունն է ցանկանում ունենալ նաև Թուրքիան։ Անկարան արդեն երկրորդ անգամ է՝ առաջարկում է իր տարածքում կողմերը բանակցություններ վարեն։ Արցախյան պատերազմից հետո նկատում ենք Թուրքիայի ազդեցության աճը Հարավային Կովկասում։ Արևելյան Եվրոպայում ընթացող զարգացումներում ի՞նչ դեր կարող է ստանալ Անկարան։ Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա, ի վերջո, Հայաստանն անվտանգային խնդիրներ ունի Թուրքիայի հետ։

-Իհարկե, Ուկրաինայի պարագայում էլ Թուրքիան կցանկանար ունենալ ինչ-որ դեր։ Չի բացառվում, որ ռուսների հետ համակարգված են աշխատում այս հարցում, չի բացառվում, որ Միացյալ Նահանգերի հետ Թուրքիան ունի խորհրդակցություններ՝ որևէ կերպ այս ճգնաժամի կարգավորմանը մասնակցելու վերաբերյալ։

-Արդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին քայլերն արվել են։ Կողմերի հատուկ բանագնացները հանդիպել են Մոսկվայում։ Ի՞նչ սպասել կարգավորման չորրորդ փորձից՝ հաշվի առնելով Ուկրաինայի զարգացումների ազդեցությունը դրա վրա։

-Եթե Թուրքիան կարողանա ապահովել իր համար այն դերը, որին նա ձգտում է, լծակներն ավելի ծանրակշիռ կդառնան և նրա հեղինակությունն Արևմուտքում, առաջին հերթին, Միացյալ Նահանգների ու նաև եվրոպական երկրների հետ կվերականգնվի։ Մյուս կողմից՝ Հայաստանը չունի որևէ լծակ՝ այդ գործընթացում որևէ կարգի դերակատություն ունենալու, և միակ բանը, որ կարող է անել, պարզապես վերապահումներ ունենալն է՝ ռուսների ճնշման դեպքում Ուկրաինայում որևէ տեղակայում անելուց։ Հայաստանը, իհարկե, ոչ բարենպաստ իրավիճակում է հայտնվել։

Ի՞նչ սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից․ ես լսել եմ հայ-թուրքական հարաբերությունների մասին վարչապետի հայտարարությունները, մասնավորապես՝ Հայ դատի և Ցեղասպանության խնդրի վերաբերյալ։ Ինձ թույլ եմ տալիս չհամաձայնվել դրանց հետ։ Առավել ևս, եթե հիմա ընթանում են Թուրքայի հետ բանակցություններ, այդ հայտարարությունները որևէ կերպ չեն օգնում Հայաստանի բանակցային թիմին՝ թուրքերի հետ նստել և խոսել կարևոր շատ հարցերի շուրջ, որոնք երկուստեք, իհարկե, պիտի քննարկվեն, բայց սեփական դիրքերի և կարծիքների նման երևակում, եթե դա դիտավորյալ չի արվում, ապա վնասակար է բանակցություններին։ Իսկ եթե դիտավորյալ է արվում, ապա պետք է իմանանք՝ ինչո՞ւ։ Որովհետև այդ հայտարարություններն անելու հայտարարութուններ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան