Էկոնոմիկայի նախարարությունում նախատեսվում է արտահանման գործընթացներով զբաղվող վարչություն ստեղծել․ նախարար

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը. տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության և ԱԱՊ-ի գործակցությունը՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը։

ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը իր բացման խոսքում համառոտ ներկայացրել է ԱԱՊ-ի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման իրենց առաջարկները։

Հանդիպման ընթացքում գույքագրվել են տնտեսական այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակներում հնարավոր է համագործակցել։ Շեշտադրվել են հատկապես արտահանմանն առնչվող խնդիրերը։

Նախարարն այս հարցի առնչությամբ կարևորել է ‹‹Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության›› աշխատանքը, ինչպես նաև հավելել, որ նախարարությունում նախատեսվում է արտահանման գործընթացներով զբաղվող վարչություն ստեղծել։ Նախարարը նշել է նաև աշխարհի հետ երկաթուղային կապի նվերականգնման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելուն։

ԱԱՊ ներկայացուցիչներն առաջարկեցին իրենց մասնակցությունը ազգային ցուցահանդես կազմակերպելու հարցում։ Առաջիկայում նրանք ցուցահանդեսի անցկացման հետ կապված իրենց նախագիծը կներկայացնեն նախարարություն, որը կդրվի քննարկման։

Ներկաները ողջունեցին նաև Կառավարության նիստում այսօր հաստատված հողային օրենսգրքում կատարված փոփոխությունը․ դա ևս տնտեսության զարգացման մեջ խոշոր ձեռքբերում համարելով։