Կենդանաբանական այգում ապօրինություններ են. անգղերից բացի այլ կենդանիներ ևս անկել են. նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգու դիմաց այսօր՝ հունվարի 31-ին, տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ  կենդանիների շարունակվող սպանդի և ապաշնորհ կառավարման։

Ակցիայի մասնակիցները տարբեր տարիներին այգում աշխատող մասնագետներն են։

«Բավականին շատ ապօրինություններ են կատարվում, որպես պատիժ աշխատողների աշխատավարձից 50 հազար դրամ պահում են անում, կենդանու բաժնից մեկ բանան ուտելու համար, ինչն օրենքի խախտում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը՝ հավելելով, որ Կենդանաբանական այգու աշխատակիցների աշխատավարձն ընդամենը 80-90 հազար դրամ  է:

Ռաֆայելյանը նաև նշեց, որ կենդանիների անկման պատճառը, իր կարծիքով,  ոչ թե թունավորումն է եղել, այլ սովն է եղել, և բացի անգղներից այլ կենդանիների անկում էլ է եղել:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգում 5 անգղ է սատկել, որոնցից 4-ը՝ սպիտակագլուխ։

Նշենք, որ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը հերքել է կենդանիների սովի մասին լուրը, նշելով, որ կենդանիների անկման հետ կապված իրականացվում են լաբորատոր հետազոտություններ՝ պատճառը պարզելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: