Համոզում են՝ ՀՀ-ն պարալիզացված է, ՌԴ-ին հնազանդ կործանվելն է ելքը․ սա անիրական մոտեցում է․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 22:53
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.02.2026 | 22:37
Անկարայի դատախազությունը հետաքննում է Էփշտեյնի հետ Թուրքիայի ենթադրյալ կապերը. նրա կղզի երեխաների տեղափոխման պնդումների հետքերով
04.02.2026 | 22:24
Կասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը
04.02.2026 | 22:10
«Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում ստորագրվել է ջրամատակարարման ոլորտի համագործակցության հուշագիր
04.02.2026 | 21:55
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ճապոնիայում քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները
04.02.2026 | 21:42
«Պիտի մեռնես էլի շատ-շատ»․ վարույթ դեռ չկա, խոշտանգող ոստիկանը ձերբակալված չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 21:30
Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու համար. HRW
04.02.2026 | 21:17
ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր
04.02.2026 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգին
04.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն հիմա չեն երաշխավորի, որ Ուկրաինա զորք կմտցնեն՝ ռուսների հարձակումից մեզ պաշտպանելու․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:57
ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին
04.02.2026 | 20:48
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետի ազգականը
04.02.2026 | 20:34
Սկանդալ քաղաքապետարանում․ ինչու է վարչության պետին մեղադրանք առաջադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:23
Խտրականություն, ճնշումներ․ HRW-ի 2026-ի զեկույցը Հայաստանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:13
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

ՀՀ-ն այսօր տոնում է Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը, շնորհավորենք միմյանց այս կարևորագույն տոնի առթիվ: Փորձենք անվտանգային սպառնալիքները գնահատել: Այսօրվա դրութամբ՝ մեր ազգային անվտանգությանն ուղիղ սպառնալիք են Ադրբեջանը և Թուրքիան, մենք ունենք պատմական հիշողություն, պատմական կոնֆլիկտ, որը դեռ լուծված չէ: Կան փորձագետներ, որոնք այս շարքում նաև ՌԴ-ին կներգրավեն՝ նշելով նրա ոչ հավատարիմ դաշնակից լինելը ՀՀ նկատմամբ և ռազմական պարտավորությունները չկատարելը, ինչը փլուզում է մեր անվտանգային այն կառուցվածքը, որի վրա հույս ենք դրել: Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ շուրջ ստեղծված իրադրությունը և առկա մարտահրավերները, արդյո՞ք մեր բանակն այսօր պատրաստ է դիմակայել դրանց, թե՞ միայն բանակի վրա չպետք է հույսը դնել:

-Միանում եմ շնորհավորանքներին՝ հաշվի առնելով այն ծանր կորուստները, որ բանակը տարավ, և այն անորոշությունը, որ տիրում է բանակի շուրջ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության կողմից: Վերադառնալով հարցին, թե որոնք են անվտանգային մարտահրավերները, ես դրանք կբաժանեմ 2 մասի․ առաջին հերթին դա Ադրբեջանն է և այն երկրները, որոնց Ադրբեջանը կարողացավ ռազմական կամ դիվանագիտական առումով ներգրավել այս պրոցեսի մեջ: Հայաստանի անվտանգության խնդիրները սաստկացել են այն պատճառով, որ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններ են կատարվում, Ռուսաստանը, գուցե, շատ ավելի համարձակ քաղաքականություն է վարում՝ հստակ մատնանշելով, թե որ տարածքները և որ երկրներն է համարում իր ազդեցության գոտի, ըստ էության՝ երկրորդ պլան մղելով այդ երկրների պետություն լինելու փաստը: Ուզում եմ կենտրոնանալ այն անվտանգային խնդիրների վրա, որոնք կան Հայաստանի ներսում, թերևս, դրանք են ամենակարևորը: 2020թ. նոյեմբերի զինադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանն այլևս չպետք է ունենա հարձակողական կարողություններով ուժեր, և այս միտքը շարունակաբար արծարծում է Հայաստանը։ Ըստ էության, Հայաստանին դիտում են որպես ագրեսոր պետություն, որը պատժվել է և, ըստ այդմ, չպետք է ունենա որոշ կարողություններ: Խիստ անհանգստացնող է, թե ինչ է կատարվում «բանակի բարեփոխումներ» անվան տակ, ինչպես է բանակը բարեփոխվում, ովքեր են բարեփոխողները, ինչ դեր ունի այդ բարեփոխումների մեջ Ռուսաստանը, ինչպիսի սպառազինությունների ծրագիր է ունենալու Հայաստանը: ՀՀ քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետի՝ վերջին մեկուկես տարվա հայտարարությունները համադրելով՝ կարելի է ենթադրել, որ հայկական բանակը ենթարկվել է փոփոխությունների, որոնք թուլացնելու են նրա պաշտպանունակությունները և հարձակողականությունը: Հստակեցնեմ՝ այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ղեկավարությունը բանակի հարձակողական կարողությունը դիտում է որպես անջատ կարողություն պաշտպանողականից, մինչդեռ ցանկացած բանակ պետք է ունենա և՛ պաշտպանողականություն, և՛ հարձակողականություն:

-Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մենք նվաճողական բանակ չե՞նք կառուցելու, և մեր խնդիրը լինելու է մեր ինքնիշխանությունը և մեր սահմաները պաշտպանե՞լը: Ալիևն իր հայտարարություններով փորձում է մեզ մոտ վախի մթնոլորտ տարածել, նա նաև հայտարարել էր՝ կոչնչացնեն այն սպառնալիքը, որը վտանգ կներկայացնի Ադրբեջանի անվտանգության համար: Իսկ բանակի վերականգնման և փոփոխությունների հետ կապված՝ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների կողմից հնչել են հստակ հայտարարություններ, որ դրանք արվում են Ռուսաստանի ձեռքով: Արդյո՞ք ընտրություն չունենք, և դա Ռուսաստանը պետք է անի, որովհետև ՀԱՊԿ անդամ ենք և այլն:

-Համաձայն չեմ, որ ընտրություն չունենք: Ամենախոշոր մարտահրավերը, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիրը լուծելու հարցում, կրկնում եմ՝ ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ Թուրքիան կամ Ռուսաստանը, իհարկե, նրանք բոլորն իրենց դերն են կատարում և ունեն իրենց շահերը, այլ Հայաստանն է, այսինքն՝ հայաստանյան քաղաքական վերնախավի մոտեցումները, գաղափարական պատկերացումները Հայաստանի դերի և կարողությունների մասին: Պատերազմից հետո ընդունվեց որոշում, որ Հայաստանն անկարող է իր խնդիրները լուծել, սա քաղաքական որոշում էր, սա որոշում էր սեփական ուժերով խնդիրներ լուծելու կամքը և ցանկությունը մի կողմ դնելու մասին, չնայած նրան, որ Հայաստանը պետություն է և ոչ թե էթնիկակրոնական համայնք: Ըստ էության՝ ընտրվեց ամենահեշտ ճանապարհը, որը խնդիրներ չի առաջացնի ՀՀ ստրատեգիական դաշնակից, բայց ավելի շատ «պատրոն» երկրի՝ Ռուսաստանի համար, և այդ ինտեգրումը ցույց չի տալիս, թե ինչպես են լուծվելու Հայաստանի անվտանգային հարցերը:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի բանակն ավելի շատ ստորակարգվելու է ռուսական կառույցներին և ունենալու է ավելի սահմանափակ ֆունկցիաներ, սահմանապահ որոշ ֆունկցիաներ և դոկտրինալ առումով լինելու է ավելի թույլ, քան նախկինում, երբ գոնե հավակնություններ կային: Իսկ Ադրբեջանի հայտարարությունները շատ հստակ են, նրանք հասկանում են բանակի կարևորությունը՝ իբրև սուվերենության, անկախության կարևորագույն ապահովող և իբրև կարևորագույն գործիք՝ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու համար: Ադրբեջանի վրա էլ են եղել ճնշումներ, բայց Ադրբեջանը կարողանում է համադրել և հակադրել տարբեր երկրների շահերը և կարողանում է կազմավորել իր ինքնուրույն ուժերը, որոնք էլ լուծում են այդ երկրի արտաքին քաղաքական խնդիրները:

Հարցազրույցն ամբողջութամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան