ԱՏՊԳ-ն QR կոդերի սքանավորման մասին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Սույն խորհրդատվությունը հիմնված է ՀՀ առողջապահության նախարարություն կողմից Գործակալության հարցման շրջանակում ներկայացրած տեղեկությունների, քննարկումների, օրենսդրության ուսումնասիրության եւ Armed հավելվածում տվյալների հասանելիության հետ կատարված փոփոխությունների վրա. տեղեկացնում են անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից (ԱՏՊԳ):

Ըստ այդմ, օրենսդրությամբ (մասնավորապես, նախարարի համապատասխան հրամանով) նախատեսված չէ QR կոդերի սքանավորման պահանջ, ինչը նշանակում է, որ տնտեսվարողների կողմից քաղաքացիներին QR կոդերը սքանավորելու պահանջ ներկայացնելն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի առերեւույթ խախտում է։ Այլ կերպ ասած’ տնտեսվարողներն իրավունք չունեն առողջապահության նախարարի հրամանի հիմքով հաճախորդներին ներկայացնել Armed հավելվածում QR կոդը սքանավորելու պահանջ։

Ինչ վերաբերում է QR կոդերի սքանավորման արդյունքում Armed-ում որոշ անձնական տվյալների ապանձնավորմանը, ապա դա ինքնին չի նշանակում, որ որեւէ տնտեսվարող իրավունք ունի սքանավորել QR կոդը. դա տվյալների անվտանգության ապահովման միջոցառում է, որն իրականացվել է ինչպես քննարկվող, այնպես էլ այլ հնարավոր դեպքերում տվյալների հասանելիությունը դրա իրավունքը չունեցող անձանց համար որոշակիորեն կանխելու նպատակով։