Չկա երաշխիք, որ Թուրքիան նախապայմաններ չի առաջադրի․ մենք գաղտնիք չունենք հանրությունից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

Հայաստանն ուզում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար կրկին նախապայմաններ առաջադրի, Փաշինյանն ընդգծեց. «Այո, 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններում չկային նախապայմաններ, բայց հետագայում նախապայմաններ ի հայտ եկան: Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Մենք պետք է հասկանանք, թե կողմերը որքանով են շահագրգիռ:  Քաղաքական բանակցությունների հենց առաջին իսկ մեկնարկային կետից գործընթացը թափանցիկ է: Նախկինում երբեք այդպես չի եղել»:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք հանրությունից գաղտնիք չունեն: «Մեր քաղաքականությունը հրապարակային հայտարարությունների տիրույթում է լինելու: Բայց աշխատանքային ինֆորմացիաներն անընդհատ արտահոսքի ենթարկել ևս գործընթացին որևէ օգուտ չի տա»:

Անդրադառնալով 2009 թվականի գործընթացի տապալմանը՝ Փաշինյանը նկատեց, որ կան պարամետրեր, որոնք այն ժամանակ այլ էին: «Հիմա երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ և մանդատով: Այսինքն, սա պարամետրերից մեկն է, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործընթացի վրա, հույս ունենանք՝ դրական»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: