Ո՞վ է ասել՝ դավաճանությանը չենք արձագանքելու. «պողպատե մանդատը» ողջ ուժով գործելու է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
Բոլորը

Հայաստանի դիվանագիտական ծառայությունը շատ լուրջ փոփոխությունների ու բարեփոխումների է ենթարկվելու: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարբեր երկրներում որպես դեսպան դիվանագիտական փորձ չունեցող մարդկանց նշանակելու պրակտիկային:

«Մենք եկել և վստահության մանդատ ենք տվել դիվանագիտական ծառայությանը: Արդյունքում ստացել ենք մի իրավիճակ, երբ մեր հարգարժան դիվանագետները վարչապետի, Անվտանգության խորհրդի այլ անդամների մասնակցությամբ խորհրդակցության են մասնակցում, քննարկվում է հարց երկրի անվտանգության հետ կապված, հետո ասում են՝ թեմայից տեղյակ չենք: Իրադրություն ունենք, երբ մարդը, ով ուղարկել է ինձ նախագիծ, հետո հայտարարություն է անում, թե տեղյակ չէ դրանից: Մենք ասել ենք, որ հնարավորություն պետք է տանք, որ դիվանագիտական ծառայությունը առավելագույնս ապաքաղաքական ու ինստիտուցիոնալ լինի: Այդ նույն մարդիկ գնում են, գաղտնի ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում, բոյկոտի են ենթարկում ու կաթվածահար են անում արտաքին գործերի նախարարությունը: Սա պետք է անարձագա՞նք մնար: Իհարկե ոչ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ թավշե մանդատը փոխարինելու են պողպատե մանդատով:

«Իհարկե, շատ լուրջ փոփոխությունների ու բարեփոխումների առաջ է մեր դիվանագիտական ծառայությունը, և նման նշանակումներ էլի են լինելու: Մյուս կողմից, մենք ավելի շատ երիտասարդ, նոր ուժերի ենք բերելու դիվանագիտական ծառայություն»,- հայտարարեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: