Պարտադրված հրաժարականից մինչև «անհաջող կադր»․ կհաջողվի՞ նոր ՄԻՊ-ին խուսափել նախորդների ճակատագրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Օրեր անց պաշտոնին հրաժեշտ կտա մարդու իրավունքների 4-րդ պաշտպան Արման Թաթոյանը։ Նա օմբուդսմեններից միակն է, որ պաշտոնավարում է մինչև լիազորությունները ավարտը՝ շուրջ վեց տարի։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մարդու իրավունքների պաշտպան ընտրված Թաթոյանը պաշտոնից հեռանում է ներկա իշխանությունների հետ լարվածության պայմաններում։ Չնայած առկա հակասություններին՝ Թաթոյանը կպաշտոնավարի մինչև լիազորությունների ժամկետի ավարտը, ինչից հետո նրան կփոխարինի արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։ Նա կդառնա Հայաստանի 5-րդ օմբուդսմենը։

Կհաջողվի՞, արդյոք, մարդու իրավունքների նոր պաշտպանին ամրացնել այս կարևորագույն ինստիտուտը՝ ընդդիմությունը թերահավատ է։ Առհասարակ, մարդու իրավունքների նախորդ պաշտպանների գործունեությունը միշտ էլ եղել է հասարակական-քաղաքական բուռն քննարկումների առանցքում։

Հայաստանում առաջին անգամ օմբուդսմեն ընտրվեց 2004 թվականին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվեց հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը։ Վերջինը, սակայն, կարողացավ պաշտոնավարել ընդամենը երկու տարի, հետագայում խոստովանելով՝ ինքը քաղաքական լուրջ ճնշումների էր ենթարկվում, զրկված էր հեռուստաեթերից, բացի այդ՝ իրեն վերևներից շատ էին պարտադրում պաշտոնին հրաժեշտ տալ։

Երբեմնի օմբուդսմենը, սակայն, կարծես թե շուտ ներեց իր նկատմամբ ճնշումներ իրականացրած նախկին իշխանություններին։ Ալավերդյանը վերջին քաղաքական զարգացումների ընթացքում անթաքույց աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին։

ՀՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպանի լիազորությունները ստանձնեց իրավաբան Արմեն Հարությունյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նախագահ Քոչարյանի կողմից ստացավ «անհաջող կադր» որակումը։

Որևէ առանձնահատուկ գործունեությամբ աչքի չընկած օմբուդսմենը հրաժարական ներկայացրեց 2011 թվականի փետրվարի 1-ին՝ ստանձնելով Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Երբ ՄԻՊ գործունեությանը նվիրված ասուլիսում նրան հարցրել էին՝ արդյո՞ք պաշտոնավարման ընթացքում իշխանություններն իր վրա շատ են ճնշումներ գործադրել, Հարությունյանը դրական պատասխան էր տվել։

Այնուամենայնիվ, թեև մինչև պաշտոնավարման ավարտը Հարությունյանը հայտարարում էր, որ այլ պաշտոնի անցնելու համար է հրաժարական ներկայացրել, սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մինչև լիազորությունների ավարտը նրան ընդամենը մի քանի ամիս ժամանակ էր մնացել։

Օմբուդսմենների հրաժարականներից ամենաաղմկահարույցը Կարեն Անդրեասյանինն էր։ 2011 թվականին պաշտոնը ստանձնած մարդու իրավունքների պաշտպանը 2014 թվականին 500 էջից բաղկացած զեկույց ներկայացրեց, որտեղ նշված էին դատական կաշառքի սակագները․ առաջին ատյանում՝ 500-ից 10 հազար դոլար, Վերաքննիչ դատարանում՝ 2000-ից մինչև 15 հազար դոլար, Վճռաբեկում՝ 10-50 հազար դոլար։ Զեկույցում նկարագրված էր, թե ինչպես է կաշառքը տեղ հասնում, ինչ սխեմաներ ու տարբերակներ են գործում, նաև մանրամասն ներկայացված էր դատավորների վրա ճնշումների սխեման: Զեկույցից հետո Անդրեասյանի դեմ արշավ սկսվեց։

Խիստ ելույթին անդրադարձավ Կարեն Անդրեասյանը՝ հայտարարելով՝ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ կան։ Այս աղմկահարույց միջադեպից երեք ամիս անց Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց՝ այդպես էլ չհստակեցնելով՝ ո՞վ կամ ի՞նչը ստիպեց գնալ այդ քայլին: Հեղափոխությունից 3 տարի անց նախկին օմբուդսմենը զբաղեցրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Իշխանությունների հետ, մեղմ ասած, ոչ համերաշխ է նաև այս պահին գործող օմբուդսմենը։ Չնայած մոտ երկու տարվա բավականին լարված մթնոլորտին՝ Թաթոյանը միակն է, որն այդպես էլ հրաժարական չտվեց կամ միակն է, ում իշխանությունները չստիպեցին հեռանալ պաշտոնից։ Փաշինյան-Թաթոյան հակադրությունն ամենասուրը դրսևորվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ պաշտոնական լրահոսի և ՄԻՊ հրապարակած տեղեկությունների միջև հակասություններ սկսեցին ի հայտ գալ։ Թաթոյանը պարբերաբար հանդես էր գալիս սահմանային իրավիճակի մասին հայտարարություններով, ինչը վրդովեցնում էր իշխանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան