Շենբախը բացատրություն կտա Ղրիմի մասին խոսքերի համար. Գերմանիայի ՊՆ

Լուրեր

30.03.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՔՊ-ի վարչապետի թեկնածու // Հայաստանում տեղումները կշարունակվեն․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 12:01
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի գործարանը «վնասվել» է Իսրայելի հարվածից․ այն այլևս չի գործում
30.03.2026 | 11:53
Իրանը հայտնել է Բնական պաշարների կազմակերպության անվտանգության ստորաբաժանման ղեկավարի զոհվելու մասին
30.03.2026 | 11:48
Ջորջիո Պուլասն Արման Ծառուկյանին վճարել է պարտված գրազը՝ 10 հազար դոլար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 11:40
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը
30.03.2026 | 11:28
Բոգոտա․ Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
30.03.2026 | 11:24
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց
30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
30.03.2026 | 10:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»
30.03.2026 | 10:37
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
30.03.2026 | 10:25
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
Բոլորը

Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շենբախը պետք է բացատրություններ ներկայացնի պաշտպանության նախարարությունում իր այն հայտարարությունների մասին, որ Ուկրաինան երբեք չի վերադարձնի Ղրիմը։ Այս մասին գրում է Bild-ը։

ԳԴՀ ՊՆ-ում հայտարարել են, որ Շենբախի հայտարարությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում Դաշնային պաշտպանության նախարարության դիրքորոշմանը։

Նշվում է, որ Շենբախը ստիպված կլինի հաշվետու լինել Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնին:

Ավելի վաղ Կայ-Ահիմ Շենբախը հայտարարել էր, որ Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը։

Ուկրաինայի ԱԳՆ-ը պահանջել է Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբախի հայտարարությունները: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ուկրաինական գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։