Հնդկաստանը սկսել է տեղակայել ՌԴ-ից գնած С-400 համակարգերից մեկը

Լուրեր

22.08.2026 | 11:13
Ռանչպարում բռնկված հրդեհը մարվել է
22.08.2026 | 10:44
Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից ևս մեկի շինհրապարակ
22.08.2026 | 10:31
Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
22.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Երևանում
22.08.2026 | 10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
Բոլորը

Հնդկաստանը սկսել է ռուսական զենիթահրթիռային C-400 առաջին գնդային համալիրի տեղակայումը, այն մարտական հերթապահության կդրվի ապրիլի սկզբին։ Այս մասին գրում է Hindustan Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հնդկաստանի ԶՈՒ-ն նախատեսում է Ռուսաստանից գնված 5 C-400 համալիրները շահագործման հանձնել 2023 թվականի սկզբին։ Դրանք բոլորն օգտագործվելու են Չինաստանի կողմից օդային սպառնալիքը հետ մղելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՕՊ համակարգերի առաջին գունդը տեղակայվելու է Պակիստանի հետ արևմտյան սահմանին գտնվող Փենջաբ նահանգում։ 

Նշենք, որ ռուսական համակարգերի գնման՝ 5,43 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է 2018 թվականին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ 

Էմմա Չոբանյան