Omicron-ը դեռևս չի նահանջում ԱՄՆ-ում

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Երկուշաբթի օրը հունվարի 10-ին Միացյալ Նահանգները հաղորդել է 1,35 միլիոն կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի մասին, նշում է Reuters գործակալությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Դա ամենաբարձր օրական ցուցանիշն է աշխարհում: Համավարակի Omicron տարբերակն այս պահին չի ցույց տալիս հիվանդության տարածումը դանդաղեցնելու որևէ նշան:

Մի քանի նահանգներում, ներառյալ մայրաքաղաք Վաշինգտոնում, Պուերտո Ռիկոյում և ԱՄՆ Վիրջինյան կղզիներում, հայտնի է դարձել ռեկորդային թվով հոսպիտալացումների մասին:

Մեծ թվով դեպքեր գրանցվում են հատկապե երկուշաբթի օրերին, քանի որ շատ նահանգներ տեղեկություն չեն տրամադրում հանգստյան օրերին: Նոր դեպքերի յոթ օրվա միջին ցուցանիշը եռապատկվել է՝ հասնելով օրական ավելի քան 700,000-ի վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Նոր դեպքերի հակառեկորդը գրանցվել է այն ժամանակ, երբ հոսպիտալացված COVID-19 հիվանդների թիվը նույնպես հասավ պատմական ամենաբարձր մակարդակին՝ կրկնապատկվելով երեք շաբաթվա ընթացքում, նշոււմ է Reuters-ը:

COVID-19 ախտանիշով հոսպիտալացվել է ավելի քան 136 հազար մարդ՝ գերազանցելով նախորդ տարվա հունվարյան ավելի քան 132 հազար ռեկորդային ցուցանիշը։

Չնայած նրան, որ Omicron տարբերակը համարվում է ավելի ”մեղմ” շտամ, առողջապահության ոլորտի պաշտոնյաները նախազգուշացնում են, որ վարակների մեծ թիվը կարող է լարվածություն մտցնել առողջապահության համակարգում: Մի շարք հիվանդանոցներ արդեն կիրառում են սահմանափակումներ՝ պայքարելով հիվանդության տարածման դեմ:

Դեպքերի աճը խաթարել է նաև կրթական համակարգը: Դպրոցներում գրանցվում է անձնակազմի, ուսուցիչների և ավտոբուսի վարորդների պակաս՝ կապված վերջիններիս բացակայությունների հետ: Չիկագոյում, ուսուցիչների ու տեղական մարմինների միջև անհաձայնության արդյունքում արդեն չեղարկվել են դասերը:

Նյու Յորք քաղաքը դադարեցրել է մետրոյի երեք գծերի սպասարկումը, մեծ թվով աշխատողների հիվանդ լինելու պատճառով: Մասնավոր ընկերությունները վերանայում են աշխատանքի վերադառնալու վերաբերյալ իրենց նախկին որոշումները:

Մասնագետները չեն բացառում COVID-19 նոր պատվաստանյութի անհրաժեշտությունը, որը ուղղված կլինի հատկապես Omicron տարբերակի դեմ: Դրա մասին երկուշաբթի օրը ասել է Pfizer ընկերության գործադիր տնօրենը՝ ակնարկելով, որ իր ընկերությունը կարող է մինչև մարտ պատրաստել նման պատվաստանյութ: