Առողջապահության նախարարի տեղակալները այցելել են Թոքաբանության ազգային կենտրոն

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այսօր ընդունել է առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանին և Արտակ Ջումայանին, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնում մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր:

Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը ներկայացրել է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ամբուլատոր-դիսպանսերային ծառայության զարգացումը` ուղղված տուբերկուլոզի պացիենտների հայտնաբերմանը, հասարակության բոլոր խմբերի համար բուժման հասանելիությանը:

Տնօրեն Արտակ Մանուկյանը կարևորել է կենտրոնի կողմից իրականացվող խորհրդատվական աջակցությունը մարզային տուբերկուլոզային կառույցներին:

Հանդիպման ընթացքում մասնագետները փոխնախարարներին են ներկայացրել տուբերկուլոզի արդյունավետ կառավարման նպատակով կիրառվող էլեկտրոնային տեղեկատվական գործիքները` eTB manager տվյալների բազան, տուբերկուլոզի ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից կիրառվող տուբերկուլոզի լաբորատոր տվյալների և հակատուբերկուլոզային դեղերի քանակականացման և կարիքների գնահատման բազաները. նպատակը` գնահատել այդ գործիքների ինտեգրումը «Արմեդ» էլեկտրոնային համակարգին: