Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Ծնունդը

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր, հունվարի 7-ին ուղղափառները նշում են եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այսօր ուղղափառ բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ ծննդյան պատարագ.  գրում է aliq.ge-ն:

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայրենակիցներին և համայն ուղղափառ աշխարհին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ։

«Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդը։

Այսօր երկինքն ու երկիրը ցնծում են, այսօր երկինքն ու երկիրը երգում են` փա՛ռք Աստծուն, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ բարի կամք: Մենք մեծ փորձության միջով ենք անցել, և կարող են էլի փորձություններ լինել, բայց պետք է հիշել, որ Տերը մեզ հետ է, Տերը պաշտպանում է մեզ։ Բարու և չարի կռիվ է, բարին կհաղթի: Աստված մեզ հետ է», — ասել է Իլիա Երկրորդը։

Ըստ Ավետարանի` ավելի քան երկու հազար տարի առաջ ծնվեց Հիսուս Քրիստոսը, որի գալստի մասին խոսում էին մարգարեները։ Մարդիկ շնորհավորում են միմյանց, նվերներ են տալիս, զարդարում են քաղաքներն ու իրենց տները, երգեր են երգում ու բարեմաղթանքներ են ասում։