Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի՞․ մեկնաբանում է ԿԳՄՍՆ խոսնակը

Լուրեր

05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության հունվարի 5-ի նիստում հայտնեց, որ Հայաստանում գրիպի նոր տեսակով հոսպիտալացվել է 595 քաղաքացի, 95%-ը՝ մինչև 18 տարեկան։

«Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, և փոխանցողները նրանք են։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդներով։ Եվ հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում նաև որոշակի նվազման տեմպ կգրանցնեք»,- ընդգծեց նախարարը։

Նշենք, որ, ըստ ԿԳՄՍՆ որոշման, 3-12-րդ դասարաններում սովորողների դասերը կվերսկսվեն հունվարի 10-ից, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 23-ը ներառյալ։ Factor.am-ը ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածումը հենց դպրոցականների շրջանում՝ հնարավո՞ր է արձակուրդները երկարաձգվեն:

«Դեռևս նոր որոշում չկա, ինչպես ուսումնական պլանը հաստատված է, այդպես է լինելու»,- ասաց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարը։

Հավելենք նաև, որ, ըստ Ավանեսյանի, գրիպի դեմ պատվաստումը արդյունավետ է, որի արդյունքում հնարավոր է խուսափել հիվանդանալուց և ծանր ընթացքից։ Նախարարի խոսքով՝ սուր շնչառական վարակի դեմ պատվաստումը չի կարող խոչընդոտել կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։

 

Արփի Հակոբյան