Տեր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի դրանք շատացան. Նիկոլ Փաշինյանի սուրբծննդյան շնորհավորանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Սիրելի հայրենակիցներ, ճրագալույցի երեկո է, և ես ուզում եմ սաղմոսով շնորհավորել Սուրբ Ծնունդը: Սաղմոս 24, Աղոթք վտանգի պահին, այսուհետև՝ Սաղմոս Դավթի:

«Դեպի Քեզ, Տե՛ր, բարձրացրի հոգիս: Աստվա՛ծ իմ, Քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։ Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են Քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրենները իրենց ունայնության մեջ: Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհները եւ Քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ: Ինձ առաջնորդի՛ր Քո ճշմարտության մեջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի Դու ես փրկիչ Աստվածն իմ, ու ես հանապազ Քեզ եմ սպասում:

Հիշի՛ր, Տե՛ր, Քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են: Իմ մանկության ու տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, Քո ողորմությամբ՝ ըստ Քո բարության, քանզի Դու քաղցր եւ ուղիղ ես, Տե՛ր: Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա, հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում Քո ճանապարհները: Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում նրա ուխտն ու վկայությունը: Հանուն Քո անվան, Տե՛ր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք:

Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից: Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին, նա բարության մեջ պիտի հանգչի, նրա սերունդը երկիր պիտի ժառանգի: Տերը զորացուցիչն է երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում: Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, եւ նա պիտի հանի ոտքերս թակարդից: Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի միամորիկ եմ ես և աղքատ:

Սրտիս նեղությունները խիստ շատացան: Ազատի՛ր ինձ վշտերից, տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը եւ թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին: Տե՛ս՝ թշնամիներս որքան բազմացան եւ անիրավ ատելությամբ ինձ ատեցին: Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամոթով չմնամ, որ հույսս դրեցի Քեզ վրա: Անբիծներն ու արդարները ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի Քեզ»:

Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ Ավետիս», – իր տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: