ԲՏ արտադրանքը Հայաստանից արտահանման ընդամենը 1-1,5 տոկոսն է, թեև գերակա ոլորտ է․ Քերոբյան

Լուրեր

08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի արտահանման մեծ մասը հանքահումքային արտադրանքն է՝ շուրջ 60 տոկոս։ Այս մասին այսօրվա առցանց ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մեկ այլ խոշոր խումբ, ըստ նախարարի, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն է։

Նրա խոսքով՝ Հայաստանում ավելի քիչ են միջին տեխնոլոգիական արտադրանքի արտահանումները, իսկ բարձր տեխնոլոգիականը, ըստ Քերոբյանի, ընդամենը 1-1,5 տոկոս է։ Քերոբյանը ընդգծում է, որ սա խնդիր է, քանի որ ՏՏ ոլորտը Հայաստանում գերակա ոլորտ է հռչակված։

Քերոբյանը բացատրում է, որ քանի դեռ Հայաստանի արտահանման մեծ մասը հանքահումքային ու գյուղատնտեսական արտադրանքն է, ճանապարհների, կոմունիկացիաների բացումը զգալիորեն կարող է իջեցնել արտահանվող ապրանքների վերջնական գինը, հետևաբար և կարող է դրական անդրադառնալ արտահանման ծավալի վրա։

Նրա խոսքով, սակայն, քայլեր են ձեռնարկում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը մեծացնելու համար։

Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքին, Քերոբյանն ասաց, որ դա քաղաքական որոշում է եղել պատերազմի ընթացքում, և հիմա էլ քաղաքական դրդապատճառներով կարող է փոփոխվել այդ որոշումը։ Չնայած դրան՝ ըստ Քերոբյանի, թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին թուրքական ապրանքներն էժանացել են, և Հայաստանում հայտնվելու դեպքում դրանք կարող են վտանգել հայկական արտադրությունները։

«Կառավարությունում այս հարցի վերաբերյալ միասնական որոշում չկա։ Վերջնական որոշում կկայացվի վաղը», – նշեց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում ուսումնասիրել են արգելքի դրական և բացասական ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա։