Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ ինքը ամենամեծ ձախողումն է կատարել ՀՀ պատմության մեջ․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 23-ի դրությամբ
23.04.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է

-Պարո՛ն Զուրաբյան, Արցախի հարցը դարձել է բանավեճի առարկա անգամ Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարության մակարդակով։ Հերթով գանք Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, որ 2016 թվականին աղետ է տեղի ունեցել բանակցային գործընթացում Հայաստանին և Ադրբեջանին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում հանված է եղել ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի դրույթը, ավելին՝ կարգավիճակի ճշգրտման տարրերը տարբեր են։ Իսկ 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև էր ընդունել, ուր Ղարաբաղը նշվել է որպես Ադրբեջանի շրջան, այսինքն՝ ԼՂ-ն կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորությունը։ Արցախի նախագահն ու ԱԺ-ն արձագանքեցին՝ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ և միայն իրենք կարող են խոսել իրենց անունից։ Ո՞վ է ոչ իրատես՝ ՀԱԿ-ի «սիրելի» բառն օգտագործեմ։

-Ինքնին երևույթը հետաքրքիր է, որ ԱԺ-ի երեք ուժ համարեցին անհրաժեշտ, որ Նոր տարվա նախաշեմին հանդես գան ծավալուն դիտարկումներով, թե ով է կործանել Արցախը։ Ընդ որում՝ փոխադարձ մեղադրում են իրար, և ես Խոջա Նասրեդինի դերում պիտի ասեմ, որ բոլորդ էլ ճիշտ եք։ Սրանք այն երեք ուժերն են, որ կործանեցին Արցախի ապագան, և ուղիղ համամասնորեն էլ, ըստ իրենց վնաս տվածի էլ ընտրվել են՝ նստած են պառլամենտում։ Ամենամեծ աղետը մեր գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը, բայց այդ աղետի հիմքերը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Հիմա Ձեր հարցերին գալով․ Դուք ասացիք, որ նա ասում է՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն 1993 թվականին օգտագործել է իր բանաձևում մի արտահայտություն, ըստ որի՝ ասվել է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»։ Իհարկե՝ կա նման բան, չորս բանաձև է ընդունվել, որից երեքում կա դա, բայց այդտեղից, չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանը եզրակացություն է անում, որ քանի որ այդպես է, ուրեմն՝ Արցախն այլևս չի կարող Ադրբեջանից դուրս լինել։

-Նաև ասվել է, որ դա ենթադրում է՝ հանրաքվեն տեղի է ունենալու ըստ Ադրբեջանի Սահմանադրության։

-Նախ՝ ասեմ Ձեզ հետևյալը․ 1993 թվականին, այո՛, աշխարհը ճանաչել էր բոլոր սովետական հանրապետությունների տարածքային ամբողջականությունը՝ ներքին սահմանների համաձայն։ Բայց դրանից չի բխում, որ դրանով Արցախի անկախացման հեռանկարն ընդհատվել էր։ Ի վերջո, այո՛, Սերբիան էլ ճանաչել էին ամբողջականության սահմաններում, նույն ՄԱԿ-ի ԱԽ-ն և մի քանի առանցքային երկրներ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, և պարզվեց՝ ՄԱԿ-ի զինանոցում կան սկզբունքներ, որոնցով հիմնավորվեց Կոսովոյի անկախությունը։

-Իսկ միջազգային իրադրությունը և խաղացողները աջակցո՞ւմ են Արցախի անկախությանը՝ ինչպես Կոսովոյի պարագայում։

-Սա նորություն չի, որ 1992 թվականից սկսած՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են ՄԱԿ-ի ԱԽ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Չինաստանը և այլն։ Բայց կոնֆլիկտի զարգացումը և ԵԱՀԿ-ի որոշումները․․․ ինչո՞վ են կարևոր ԵԱՀԿ-ի որոշումները, որ ՄԱԿ ԱԽ-ն այդ խնդիրը պատվիրակեց ԵԱՀԿ-ին, և ԵԱՀԿ-ն 1994 թվականին ընդունեց որոշում, ինչն արդյունք էր պատերազմի։ Բուդապեշտյան գագաթնաժողովն ընդունեց որոշում, համաձայն որի՝ ճանաչեց ԼՂ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը կոնֆլիկտի լիահավասար կողմեր։ Սա իրականում նախադուռն էր դեպի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչում։ Շատ լավ գիտեինք՝ այդ պահին ոչ ոք անկախությունը չի ճանաչում, բայց պրոցեսը սկսված էր։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղետը տեղի է ունեցել 2016 թվականին, այդ դեպքում՝ ինչո՞ւ ես 1993 թվականի վրա հղում կատարում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան