Վրաստանը խորհրդարանի նոր նախագահ ունի

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այսօր կայացած արտահերթ նիստի ժամանակ օրենսդիր մարմնի նոր նախագահ են ընտրել կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Շալվա Պապուաշվիլիին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանական մեծամասնությանը՝ խորհրդարանի նախագահի պաշտոնում ինձ առաջադրելու և ցուցաբերած վստահության համար։ Դա մեծ պատիվ և պատասխանատվություն է հասարակության և մեր քաղաքական թիմի համար, ուստի այս պաշտոնում ես ամեն ինչ կանեմ՝ մեր երկրին ու ժողովրդին արժանապատվորեն ծառայելու համար»,- ասել է Պապուաշվիլին քվեարկությունից առաջ ունեցած ելույթում։

Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ նոր նախագահ պետք է ընտրվի նախորդի հրաժարականից հետո 10 օրվա ընթացքում։ Օրենսդիր մարմնի նախագահ ընտրելու համար բավական է խորհրդարանի ցուցակային կազմի կեսից ավելիի աջակցությունը՝ 76 ձայն։ Վրաստանի իշխող կուսակցությունն այս պահին խորհրդարանում ունի 83 տեղ:

Ինչ վերաբերում է խորհրդարանի նախկին նախագահ Կախա Կուչավային, ապա, ըստ պաշտոնական տեղեկությունների, նա կմնա «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ և «կաշխատի շատ կարևոր կառավարական նախագծի վրա»։

Տաթև Ֆռանգյան