ԱՄՆ-ում և Եվրոպայում կորոնավիրուսով վարակման աննախադեպ ցուցանիշ է գրանցվել

Լուրեր

04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
04.07.2026 | 11:06
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Ծովակում․ փրկարարները շուրջօրյա աշխատանքներ են իրականացրել
04.07.2026 | 10:47
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ կարևորելով հայ-ամերիկյան գործընկերությունը
04.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 4-ի դրությամբ
04.07.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
04.07.2026 | 07:31
ԱԱ-2026. Կոլումբիան դարձավ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միանգամից մի քանի եվրոպական երկրներ և Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը գերազանցել են  մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվի հակառեկորդները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վարակվածության առավելագույն ցուցանիշներ են գրանցվել Ֆրանսիայում, Անգլիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Դանիայում և Իտալիայում։

Ֆրանսիայում օրական գրանցվող նոր վարակակիրների թիվը հասել է շուրջ 180 հազարի։ Առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտնել է, որ հունվարի սկզբին այդ թիվը կարող է հասնել 250 հազարի։

Անգլիայում օրական ավելի քան 117 հազար վարակման նոր դեպք է արձանագրվել։ Սա մոտավորապես կրկնակի  ավելի է, քան այս տարվա հունվարին էր՝ համաճարակի վերջին գագաթնակետի ժամանակաշրջանում։ Ուշագրավ է, սակայն, որ հիվանդանոցներում  կորոնավիրուսից բուժվողների թիվը նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4 անգամ պակաս է՝ 9,5 հազար՝ 34 հազարի դիմաց։

ԱՄՆ-ում, տարբեր աղբյուրների համաձայն, այս երկուշաբթի օրը գրանցվել է 512-ից 545 հազար մարդ։ Ամերիկացի բժիշկների գնահատականներով՝ «Օմիկրոն» շտամին բաժին է ընկնում վարակների 59 %-ը։

 

Տաթև Ֆռանգյան