Արձանագրվել է 40 դեպք, որից 25-ով հաշվարկվել է մոտ 17 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 13-24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 40 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 17.078.610 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 205.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք․ տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։

Նախկինում արձանագրված 29 դեպքով հաշվարկվել է 223.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 2.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 33 դեպք, որից 24-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 17.062.610 ՀՀ դրամի չափով վնաս։
Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 73.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 16.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 150.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 55.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 11 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 16 գործ (ընդհանուր՝ 1.661.700 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.130.655 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 2 հանձնարարագիր, որից՝
1-ը՝ թռչնաբուծություն,
1-ը՝ ընդերքօգտագործում։

Նախկինում իրականացված 17 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 3.320.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 22.085.148 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 10 հանձնարարական, կազմվել է խախտումներ չհայտնաբերելու վերաբերյալ 2 տեղեկանք։

Նշված ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից արձակվել է դիտարկում իրականացնելու մասին 2 հրաման։ Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է նախկինում իրականացված 1 դիտարկում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։