Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը հիվանդանոցից բանտ հետաձգվել է

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Վրաստանի Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը որոշել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին որոշ ժամանակով թողնել Գորիի զինվորական հոսպիտալում։ Այս մասին ասվում է ծառայության հաղորդագրության մեջ, գրում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։

Նախօրեին այն բանից հետո, երբ Սաակաշվիլին տեղեկացվել էր բանտ ծրագրված տեղափոխման մասին, նրա առողջական վիճակը վատացել էր։ Նախկին նախագահի փաստաբան Նիկա Գվարամիան Գորիի հիվանդանոցում տեղի ունեցած վերջին իրադարձություններն անվանել է «Սաակաշվիլիին առևանգելու հերթական փորձ»։ Նրա խոսքով՝ զինվորական հոսպիտալն այժմ ոչնչով չի տարբերվում Գլդանիի բանտի հոսպիտալից:

«Հասարակության մեծ հետաքրքրությունից ելնելով՝ տեղեկացնում ենք, որ այս տարվա դեկտեմբերի 27-ին, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի բուժման ավարտից հետո, բուժանձնակազմը որոշել է նրան դուրս գրել Գորիի զինվորական հոսպիտալից»,- ասվում է հաղորդագրությունում։

Այդ նույն հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ երբ Սաակաշվիլիին հայտնել են դուրսգրման մասին, նրա վիճակը կտրուկ վատացել է, մասնավորապես՝ տատանվել է ճնշումը։ Դրանից հետո հատուկ ուղղիչ հաստատությունը որոշում է կայացրել ժամանակավորապես հետաձգել Սաակաշվիլիին Ռուսթավիի №12 բանտ տեղափոխելու որոշումը, որտեղ նա գտնվել է հոկտեմբերի 1-ից։

Տաթև Ֆռանգյան