Թուրքիայում հետաքննություն են սկսել քրդամետ կուսակցության գործիչների նկատմամբ՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Անկարայի գլխավոր դատախազությունը վարույթ է նախապատրաստել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կենտրոնական գործադիր խորհրդի 26 անդամի նկատմամբ՝ «Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար»։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Դատախազները խնդրել են Արդարադատության նախարարությանը՝ թույլ տալ հետաքննություն սկսել կուսակցության անդամների նկատմամբ՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը «իրենց հայտարարության մեջ «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելու համար»։

Գործի արձանագրությունում նշվում է, որ HDP-ի անդամները «վիրավորել են թուրքական պետությանը»՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, ասվում է նաև, որ «ցեղասպանություն» տերմինը չի կարող օգտագործվել ցանկացած ցավալի իրադարձության համար, որ եղել է 1948 թվականից առաջ, այսինքն՝ երբ ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Գործի նյութերում նաև նշվում է, որ «կուսակցություններից ոչ մեկը, որոնց պատգամավորները երդում են տվել թուրքական խորհրդարանում, չեն կարող գործողություն կատարել ազգի դեմ»։

«Վերոնշյալ անձինք վիրավորել են թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությանը, հետևաբար՝ կատարել են այն հանցագործությունները, որոնց համար մեղադրվում են»,- ասվում է արձանագրությունում։

Եթե Արդարադատության նախարարությունը հաստատի խնդրանքը, ապա կուսակցության անդամները հետաքննության կենթարկվեն։

Նշենք, որ ապրիլի 24-ին քրդամետ կուսակցությունը կոչ էր արել Թուրքիային՝ առերեսվել սեփական պատմությանն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը բուռն արձագանք էր առաջացրել իշխող կուսակցության ու կառավարության պաշտոնյաների շրջանում։ Կուսակցության այս հայտարարությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր հայտարարությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Էմմա Չոբանյան