«Լիկվիդը» կվերանա. այսուհետ ուսանողը քննությունը նորից հանձնելու համար ստիպված կլինի վճարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Բարձրագույն կրթության համակարգի օրենսդրական բարեփոխումների շրջանում նախատեսվում է նաև վերացնել «լիկվիդը»: Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվող նախագծի համաձայն՝ ուսանողներն այլևս վերաքննության հնարավորություն չեն ունենա: Նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշում է, որ փոփոխություններից ուսանողը միայն շահելու է. «Դասական լիկվիդացիոն համակարգը չի լինի, բայց ընդհանուր առմամբ փոփոխությունն ուսանողակենտրոն է: Երբ ասում ենք, որ չի լինելու այսօրվա դասական լիկվիդացիոն համակարգը, այսինքն 3+2 մինչև ավարտական կուրս, որտեղ ուսանողները կրեդիտների պարտք ունեն և պետք է կուտակեն, հասցնեն մինչև վերջ, այս դեպքում ուսանողները հնարավորություն կունենան հավաքելու չհավաքած կրեդիտները»։

Առաջարկվող փոփոխություններով, եթե ուսանողը չհանձնի քննությունը, նա կկարողանա փոխադրվել հաջորդ կուրս, բայց այս դեպքում կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկայի քննությունը հանձնելու համար. «Եթե ուսանողը չի ստացել տվյալ առարկան, նա պետք է դրա համար նորից վճարի, վերցնի այդ մոդուլը և այդպես շարունակ»:

Իսկ թե որքան է կազմելու մեկ չհանձնված քննության համար վճարը, առայժմ հայտնի չէ. «Գումարներն այսօր չկան, դրանք յուրաքանչյուր բուհ ինքն է սահմանում և այս պարագայում օրենքի նախագծով ևս նախատեսված է, որ ուսումնական հաստատությունն է դա սահմանելու։ Չեմ կարծում, որ համակարգը կբերի ուսման վարձերի կտրուկ աճի, որովհետև ընդամենը փոխվում է ուսուցման ձևը»:

Փոփոխությունների հեղինակների պնդմամբ՝ նոր համակարգի ներդրման արդյունքում ուսանողը կկարողանա գնահատել իր ծանրաբեռնվածությունը և որոշել, թե ուսումնական պարտադիր ծրագիրը քանի տարում է ցանկանում սովորել. «Համակարգը հնարավորություն կտա, որ եթե ուսանողն ունի ֆինանսական որոշակի դժվարություններ, և դրան զուգահեռ աշխատում է բավականին հագեցած գրաֆիկով, այսօր դրա անհրաժեշտությունն արդեն չկա, որ ուսանողը փորձի աշխատանքից վազել դասի, հետո նորից աշխատանքի, կամ տեղափոխվել հեռակա, որի դեպքում տարվա մեջ երկու ամիս է գնում համալսարան։ Այս փուլում նա կավարտի ոչ թե 4 տարում, այլ 5 կամ 6 տարում»։

Բուհերն արդյոք պատրա՞ստ են նոր փոփոխություններին և հնարավոր կլինի՞ համապատասխան ժամկետներում լուծել բոլոր կազմակերպչական խնդիրները, որպեսզի ներդրվող համակարգն արդյունք ունենա. հարցին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը պատասխանում է, որ կոնկրետ իրենց համալսարանում լիովին պատրաստ են և ինքը կողմ է, որ լիկվիդները վերանան. «Շատ դեպքերում լիկվիդը չարաշահվում է և այն նույնպես կոռուպցիայի հիմք է հանդիսանում։ Ինչ-որ մի տեղ լիկվիդն իր բացասական կողմերն էլ ունի»։

Իսկ ահա Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը միանշանակ պատասխան տալ չի շտապում. «Հիմա այս նորույթը որ մտցվում է օրենքի նախագծի 9-րդ հոդվածում, բնականաբար, որոշակի դժվարություններ առաջացնելու է, նախ կազմակերպչական․ ուսանողին ու դասախոսին ստիպում է հարմարվել այդ իրավիճակին, որն իր համար նորություն է»։

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ամենամեծ դժվարությունը թե՛ ուսանողի, թե՛ դասախոսների համար նոր կանոններին սովորելը կլինի. «Դրանք մեզ համար առայժմ նորություն են, որոնք պահանջում են մեծ ջանք գործադրել, խառնել ամբողջովին ու նորից ձևավորել կրթական ծրագրերը, ուսումնական պլանները։ Այսինքն՝ դա լրացուցիչ ահռելի աշխատանք է»։

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ բոլորովին այլ կարծիք ունեն մեզ հետ զրուցած ուսանողները: Նրանք դեմ են լիկվիդների վերացմանը, և դա իրենց օգտին արվող քայլ չեն համարում: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ նախագծով առաջարկվող լիկվիդների վերացման մասին հարցը երկսայր է, այն թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր ունի. «Դրականը կլինի այն, որ ուսանողներն ավելի զգոն կլինեն, որովհետև քննության վերահանձնումը կարող է որոշակի ֆինանսական պարտվորություններ իրենցից պահանջի»:

Իսկ բացասական կողմը, Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այն է, որ լիկվիդների վերացմամբ ուսանողը կզրկվի սխալվելու հնարավորությունից. «Հայ իրականության մեջ շատ հաճախ մենք ունենում ենք խնդիրներ ուսանողների անձնական հարցերի հետ կապված՝ ընտանեկան դժբախտություն կամ առողջական խնդիր, որն այս դեպքում ուսանողին դնում է որոշակի բարդության առջև: Այսինքն՝ մենք իրեն ինչ-որ իմաստով զրկում ենք սխալվելու կամ ձախողվելու հնարավորությունից»: Եվ եթե շատերի համար հնարավորություն է անձնական խնդիրների պատճառով չհանձնած քննությունը վերահանձնելը, փորձագետի կարծիքով՝ այն շատ դեպքերում կարող է կոռուպցիոն ռիսկեր ենթադրել. թե որքանով այս և բարձրագույն կրթական համակարգում իրականացվող մնացած փոփոխությունները կնպաստեն Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, ցույց կտա ժամանակը։

Առայժմ լավատես են միայն փոփոխությունների հեղինակները։

Էմմա Հովսեփյան