Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին
Տնտեսություն
24.12.2021 | 16:19Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին եւ պալատի ներկայացուցիչներին․ տեղեկացնում են հՀ ԱԺ-ից։
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը եւ նախաձեռնությունները: Կարեւորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաեւ հայրենադարձության խթանմանը նպաստող մեխանիզմների ներդրմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ: