Իրանի հետ մեր հարաբերությունների խորքում փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմական, քաղաքական, մշակութային կապերն են. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստան- Իրան հարաբերություններին վերաբերող հատվածը.

Ֆայսալ Աբբաս – Դուք թագաժառանգի հետ հանդիպումների ժամանակ նշել եք, որ երկու երկրները ցանկանում են նայել դեպի ապագա: Մտահոգություններ են հնչում Հայաստանի և Իրանի միջև եղած լավ հարաբերությունների վերաբերյալ: Կարծում եք՝ դա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման և կապերի հաստատման համար:

Նախագահ Սարգսյան – Ես հասկանում եմ Սաուդյան Արաբիայի մտահոգությունները: Սակայն Հայաստանը պետք է որոշումներ կայացնի, ընտրություն անի՝ հաշվի առնելով մեր երկրի յուրահատկությունները: Ինչպես նշեցի, մենք դեպի ծով ելք չունենք, չենք կարող մեզ թույլ տալ եղած 4 հարևաններից ևս մեկի հետ հարաբերությունների բացակայություն:

Ֆայսալ Աբբաս – Հասկանում եմ, սակայն իմ հարցը ոչ այդքան երկուսի միջև ընտրություն կատարելու մասին էր, որքան այն մասին, որ այդ հարաբերությունների վերաբերյալ կան թյուրըմբռնումներ, տարակարծություններ: Այդ հարաբերություններն ամբողջությամբ ենթակառուցվածքային, էներգետիկ բնույթի՞ են, թե՞ ներառում են նաև ռազմական և անվտանգային քաղաքականություն:

Նախագահ Սարգսյան – Առաջին հերթին, դրանք չեն ներառում ռազմական և անվտանգային ոլորտները: Այն, ինչ կատարվում է Հայաստանի հարավում, իհարկե, մտահոգում է Իրանին… Մենք փոխգործակցում ենք էներգետիկ ոլորտում, չնայած ծավալները մեծ չեն: Մենք գազ ներկրում ենք Ռուսաստանից և միայն մի փոքր մասն ենք ձեռք բերում Իրանից, փոխարենը՝ նրանց վաճառում ենք էլեկտրաէներգիա: Այս ոլորտում շատ ավելի խորը հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ, «Մասդար»-ը նոր արևային համակարգ է կառուցում Հայաստանում, Շարժայից դեպի Երևան չվերթներ են լինելու: Կարծում եմ՝ մեր հարաբերությունների հիմքում ընկած են պատմական, քաղաքական, մշակութային կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:

Ֆայսալ Աբբաս – Ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանում նրանց միջամտության մասին. խոսում էին, որ նրանք լուռ աջակցել են Հայաստանին Ադրբեջանի դեմ պատերազմում, սահմանին զորավարժություններ էին իրականացվում: Դա չի՞ ենթադրում ենթակառուցվածքային և էներգետիկ հարաբերություններից անցում կատարել այլ մակարդակի:

Նախագահ Սարգսյան – Նրանք միջամտություն չեն ունեցել Հայաստանում, և դա նրանց որդեգրած քաղաքականությունն է: Եթե նրանք իրենց սահմաններում վտանգ են տեսել, ապա դա նրանց ներքին խնդիրն է: Բայց կան նաև շատ այլ հարցեր, որոնց կարող եք ուշադրություն դարձնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկրորդ պատերազմում Թուրքիան ամբողջությամբ աջակցում էր Ադրբեջանին, մինչդեռ Իրանը չէր մասնակցում: Իսկ Ռուսաստանը կար և փորձում էր միջնորդ լինել և, ի վերջո, նրան հաջողվեց հակամարտող կողմերին բերել հրադադարի և այսօր էլ փորձում է լուծել հետպատերազմյան շատ խնդիրներ: Եվ կրկին, Իրանն այստեղ բացակայում է: