Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ «Հայաստանը չպետք է մեկնած խաղաղության ձեռքը դիտի որպես թուլության նշան»

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Հայաստանը չպետք է իրեն մեկնած խաղաղության ձեռքը դիտարկի որպես թուլության նշան։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հայտարարել է, որ, իբր, Ադրբեջանը Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնել։

«Այդ հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացրել են նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրանում թուլության նշան չի տեսնի, կանի ճիշտ քայլ ու կընդունի խաղաղության առաջարկը»,- ասել է Աքարը՝ հավելելով․ «Հուսով ենք, որ Հայաստանը կընդունի Ադրբեջանի կողմից առաջարկած խաղաղությունը և շուտով տարածաշրջանում կլինի կայունություն, խաղաղություն և հանգստություն»։

Նա, սակայն, չի նշել, որ թուրքական զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում, իսկ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք և հրաժարվում է հեռանալ։

Էմմա Չոբանյան