Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս «Ապրելու երկիր»-ի թեկնածուին մտնել համայնքապետարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
Բոլորը

Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս «Ապրելու երկիր»-ի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և ավագանու անդամներին մտնել համայնքապետարան:

«Այս պահին ժամանակավորապես սահմանափակված է մուտքը դեպի համայնքապետարան»,- պարզաբանեց ոստիկանության ներկայացուցիչը, սակայն որևէ փաստաթուղթ չներկայացրեց՝ նշելով, որ գրավոր դիմելու դեպքում կներկայացվի, և հավելելով՝ մենք կատարում ենք հրամանները:

Նշենք՝ այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն միանգամից 2 անձ իրեն համարում են ընտրված համայնքապետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։

Նշենք նաև, որ քիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել էին  համայնքապետարանի առջև, որտեղ տեղի ունեցավ Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

Ներկա էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: