Ովքեր կկառավարեն Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքները

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքներում՝ Արթիկում, Ախուրյանում, Ամասիայում և Աշոցքում,  որտեղ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, արդեն իսկ տեղի է ունեցել ավագանու անդրանիկ նիստը և ընտրել են համայնքապետերին։ Վերջիններս պատրաստվում են երդմնակալության արարողությանը։

Խոշորացված 4 համայնքներում էլ ձայների քանակով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, սակայն ոչ  բոլոր համայնքներում նրանք ստանձնեցին տեղական իշխանությունը։

Այսպես՝ Արթիկ խոշորացված համայնքում, որի կազմում միավորվեց 24 համայնք, համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը, որը նախկինոմ Պեմզաշենի համայնքապետն էր։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը, քանի որ չէր կարողացել միանձնյա իշխանություն ձևավորել, համագործակցության հուշագիր էր ստորագրել  Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության հետ։

Վերջինիս ցուցակը գլխավորում է Արթիկի նախկին փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը։ Նա մեզ փոխանցեց, որ  ավագանու  18 անդամների քվեարկությամբ է  Անանիկ Ոսկանյանն ընտրվել համայնքապետ։

Նրան կողմ են քվեարկել ՔՊ-ականները՝ 11 մանդատով, իր գլխավորած քաղաքական ուժը՝ 3 մանդատով և Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը՝ 4 մանդատով։

Ամասիայում 6 մանդատ ստացած ՔՊ-ականներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ մաս չկազմելով իշխանության։ Այստեղ 9 ձայնով համայնքապետ է  ընտրվել «Արփի-Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածու, 71-ամյա Ջեմմա Հարությունյանը, որը մինչ այս ընտրությունները Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարն էր։  Այս քաղաքական ուժը ևս ստացել էր 6 մանդատ, ՀՀԿ-ն ևս քվեարկել է նրա օգտին։

Ջեմմա Հարությունյանը միաձայն ընտրվել է համայնքապետ։ ՀՀԿ-ի՝ Ջեմմա Հարությունյանի օգտին քվարկելու մասին մեզ տեղեկացրեց ՀՀԿ  Գյումրի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող, Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։

Ախուրյանում համայնքապետ ընտրվեց դաշնակցական Արծրուն Իգիթյանը՝ 14 ձայնով․ ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանը մեկ ձայնով զիջեց նրան։

Ախուրյանը կկառավարեն «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքները, որոնք համագործակցության հուշագիր են ստորագրել։ Երկու դաշինքների առաջին դեմքերը դաշնակցականներ են։

Աշոցքը համայնքապետի ընտրության առումով բացառիկ է, այստեղ ձայների մեծամասնությամբ համայնքապետ է ընտրվել ՔՊ-ի թեկնածուն՝ Կարեն Մանուկյանը։ ՔՊ-ն ստացել է ձայների կեսից ավելին։

Այստեղ պայքարում էին երկու ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  համայնքապետի թեկնածու Կարեն Մանուկյանը՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վարուժան Հարությունյանի։

Արմիկ Մովսիսյան