Եթե կոմունիկացիաները բացվեն, ապա ենթակառուցվածքների նորոգման, կառուցման համար ԵՄ-ն պատրաստ կլինի ներդրումներ անել․ լեհ վերլուծաբան

Լուրեր

01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
01.11.2024 | 19:34
Շատերը վախենում են Ադրբեջան գնալ․ COP29-ին մասնակցող ԵԽ պատվիրակությանը հատուկ հեռախոսներ կտրվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով
01.11.2024 | 19:22
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» 13 թափուր մանդատ ունի, 1 թեկնածու մանդատ է վերցրել
01.11.2024 | 19:11
«Սպառնացել են «Պոչիկ Ալիով, «տապոռիկներով»․ ինչպես են Դուբայում սեռական շահագործման ենթարկել երիտասարդ հայ աղջիկներին
01.11.2024 | 19:00
Ադրբեջանը հարցականի տակ դրեց ՀՀ-ի պետականությունը․ 2 կետ համաձայնեցնելով՝ դարավոր խնդիրները չեն լուծվի․ Գևորգ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:50
Պահանջում ենք, որ COP 29 ը հյուրընկալի բարոյական, անբասիր հետագիծ ունեցող երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:38
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 208-ի. կան անհայտ թվով կորածներ
01.11.2024 | 18:26
Թուրքիան ՌԴ-ից ներկրվող բնական գազի համար հատուկ գին է ցանկանում ստանալ
01.11.2024 | 18:19
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
01.11.2024 | 18:15
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են ՀՀ-Ադրբեջան սահմանին․ քննարկվել են սահմանազատմանը և տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցեր
01.11.2024 | 18:09
«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմության դեմ բողոք ներկայացնել դատախազություն
01.11.2024 | 18:00
Արմեն Գևորգյանին թույլատրել են հատել ՀՀ սահմանը, ԱՄՆ-ը նոր օգնություն կտրամադրի Կիևին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եթե տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, ապա ենթակառուցվածքների նորոգման, կառուցման համար Եվրամիությունը պատրաստ կլինի ներդրումներ անել, ԵՄ-ն պատրաստ է կողմերին այս հարցով օգնել։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով տարածաշրջանային ծրագրերին Եվրամիության մասնակցությանը։

Նրա խոսքով՝ արդեն շատ լավ է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացներում․ դա, ըստ փորձագետի, կօգնի երկրների միջև ավելի խաղաղ հարաբերութուններ հաստատել, ինչը կարևոր նախապայման է տնտեսական առաջընթացի համար։

«Դա Հայաստանին հնարավորություն կտա իր տնտեսական հարաբերությունները զարգացնել ինչպես Եվրամիության, այնպես էլ Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Կոնրադ Զաշտովտը նաև նկատեց, որ հիմա շատ է խոսվում ճանապարհների բացման մասին, և եթե դա իրականություն դառնա, դրական դեր կարող է խաղալ տարածաշրջանի զարգացման համար։

«Ես հասկանում եմ՝ Հայաստանում կան իրար խառնված զգացողություններ այս մասով, ինչը կապված է, այսպես կոչված, «միջանցքի» հետ։ Կարծում եմ՝ դա այն պատճառով է, որ դեռ ազնիվ երկխոսություն չկա։ Հասկանալի է, որ դժվար է նման թեմաների մասին երկխոսություն ունենալ պատերազմից ընդամենը մեկ տարի հետո, բայց դա հնարավորություն է»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Արևմուտքը չի փորձի հակակշռել տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի աճող դերին, Կոնրադ Զաշտովտը պատասխանեց, որ պետք է նախ հասկանալ, որ Արևմուտքը տարբեր երկրներից է կազմված, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարածաշրջանում իր հետաքրքրություններն ունենալ։

«Դժվար է վստահ ասել, որ ամբողջ Արևմուտքը դեմ է Ռուսաստանի կամ Թուրքիայի ազդեցության մեծացմանն այստեղ։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ, օրինակ, Ռուսաստանի ազդեցության մեծացումը նշանակում է այդտեղի երկրների թուլացում»,- ասաց նա։

Թուրքիայի ազդեցության մեծանալը տարածաշրջանում, փորձագետի կարծիքով, գուցե Արևմուտքին այդքան էլ չանհանգստացնի, քանի որ այստեղ միշտ էլ կարծում են, որ Անկարան կամուրջ է Եվրամիության և Կովկասի միջև։

«Դա նաև աշխարհագրորեն է այդպես»,- հավելեց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե հաշվի առնելով Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումները, որը մի դեպքում կազմակերպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մյուս դեպքում՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ի՞նչ կարող ենք ասել ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության մասին, Կոնրադ Զաշտովտը նշեց, որ նրանից նոր քաղաքական կուրսի ընտրություն սպասել պետք չէ, քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը մեծ ընտրության հնարավորություն չի տալիս։

«Իհարկե, Հայաստանը պետք է փորձի ունենալ լավ հարաբերություններ շատ երկրների՝ գերտերությունների, փոքր երկրների հետ, բայց մյուս կողմից՝ լավ կլինի, որ ավելի լավանան հարաբերությունները վԵրամիության հետ, որը գուցե անվտանգային հարցերում շատ չկարողանա օգնել, բայց այլ հարցերում օգտակար կլինի»,- ասաց նա։

Անդրադառնալով նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ Կոնրադ Զաշտովտը կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին զգում էին՝ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը ճգնաժամի մեջ է։

«Շատ էնտուզիազմ կար մինչ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կողմից ասոցացման համաձայնագիրը ստորագրելը և, իհարկե, հոռետեսական տրամադրություններ առաջացան, երբ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հետ կանգնեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց: Այս գագաթնաժողովին մենք տեսանք՝ այդ երեք երկրները միասին դառնում են Արևելյան գործընկերության երկրները, որոնք նախաձեռնության առաջընթացն են ապահովում, և որոնց արդեն տրվում է հնարավորություն՝ դառնալ Եվրամիության անդամ»,- ասաց նա։

Հայաստանի դեպքում, ըստ նրա, իրավիճակն այլ է՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով։

«Անցած տարի Ղարաբաղյան պատերազմն էր և, իհարկե, Հայաստանն ավելի վատ վիճակում էր հայտնվել։ Մինչ պատերազմը Ռուսաստանի ազդեցությունը շատ ուժեղ էր Հայաստանի վրա, դրանից հետո ավելի ուժեղացավ։ Եվ Եվրամիությունից այստեղ մեծ քայլեր սպասելը սխալ կլինի։ Իհարկե, հիմա արդեն փոքր քայլեր արվում են, ինչը կարելի է շատ դրական համարել, և ինչը, գուցե, ապագայում ինչ-որ մեծ բան դառնա»,- եզրափակեց լեհ վերլուծաբանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան