ՌԴ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան 2 դիվանագետի

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան երկու դիվանագետի՝ ի պատասխան Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Բեռլինի Գերագույն դատարանի վճռից հետո երկու ռուս դիվանագետների արտաքսելու՝ Գերմանիայի որոշման։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրը։ Դեսպանին տեղեկացվել է ՌԴ-ում Գերմանիայի դեսպանատան դիվանագիտական երկու աշխատակցի «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին՝ ի պատասխան Գերմանիայի կառավարության ոչ բարեկամական որոշման, ինչպես նաև ընդգծվել է, որ ռուսական կողմը մշտապես համարժեք կերպով է պատասխանելու ապագայում Բեռլինի ցանկացած առճակատման»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ 

ԱԳՆ-ն նաև դեսպանին իր «վճռական բողոքն» է արտահայտել՝ կապված Գերմանիայի ոչ բարեկամական գործողությունների հետ։

Հիշեցնենք, որ օրերս Գերմանիան Բեռլինում ՌԴ դեսպանատան երկու դիվանագետի «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատարանի վճռից հետո։

Էմմա Չոբանյան