Մակրոնը ողջունել է Ադրբեջանից Հայաստան 10 ռազմագերու վերադարձը
Քաղաքականություն
19.12.2021 | 21:26Լուրեր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և վերադարձը Հայաստան։
«Ազատ է արձակվել 10 հայ զինվոր։ Ցանկանում եմ ողջունել ԵՄ-ի վճռական գործողությունները: Մենք շարունակելու ենք ընթանալ այդ ճանապարհով ՝ երկխոսությունից դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը «Թվիթեր»-ում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։