Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվել են Պրոկոֆևի ստեղծագործությունները

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաչատրյանի 9-րդ միջազգային փառատոնի հյուրը դաշնակահար Վալենտինա Լիսիցան էր։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Երեկոն նվիրված էր Պրոկոֆևի արվեստին․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ խաչատրյանական փառատոնն այս տարի կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը, և փառատոնային յուրաքանչյուր համերգ նվիրված է այս մեծագույն հեղինակների արվեստին։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կատարեց նաև Պրոկոֆևի Թիվ 7 սիմֆոնիան։

Դաշնակահարուհի Վալենտինա Լիսիցան նշում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հաստատել է բարեկամական հարաբերություններ։ «Ես տեղեկացա, որ Սերգեյ Սմբատյանն այս գեղեցիկ նվագախումբն աճեցրել է շատ երիտասարդ տարիքից՝ երիտասարդականից այն դարձնելով սիմֆոնիկ նվագախումբ։ Եվ դա ուղղակի հրաշալի է։ Երկար տարիների աշխատանքի արդյունքում երաժիշտների մոտ ձևավորվել է փոխըմբռնում։ Մեծ հաճույք եմ ստանում այս համագործակցությունից»,- նշում է դաշնակահարուհին՝ ավելացնելով, որ երբ նվագում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, այն տպավորությունն էր, թե նվագախումբը վերցնում է մենակատարին ու տանում երաժշտական ուղևորության։

Նշենք, որ Վալենտինա Լիսիցան ոչ միայն դասական երաժշտության առաջին աստղն էր YouTube ինտերնետային հարթակում, այլև առաջին երաժիշտն է, որը համացանցում իր հաջողակ ներկայությունը կարողացել է վերածել միջազգային համերգային կարիերայի Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ասիայի գլխավոր մշակութային կենտրոններում։

Նրա վիրտուոզ կատարումը հագեցած էր ջերմությամբ, գունեղ հնչյուններով, հզոր էներգիայով, ինչը պարուրում էր ունկնդրի հոգին նրբին հույզերով։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։