Հայ համայնքը Բրյուսելում ակցիա է իրականացրել՝ եվրոպական կառույցներից պահանջելով Ադրբեջանին ստիպել ազատ արձակել հայ ռազմագերիներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով եվրոպական կառույցներից և առաջին հերթին՝  Եվրոպական Խորհրդից  ու Եվրոպական Հանձնաժողովից, որպեսզի  Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ  կիրառեն, ու Ադրբեջանն անմիջապես ազատ արձակի գերիներին․ տեղեկանում ենք Free Armenian POWs Global Network-ի ֆեյսբուքյան էջից։

Եվրախորհրդարանը 2021 թվականի մայիսի 20-ին բանաձև է ընդունել, որով կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո։

Հայ համայնքը, սակայն, նշում է, որ այս բանաձևը չի հարգվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, քանի որ հայ խաղաղ բնակիչներն ու զինվորները շարունակում են առևանգվել, գերվել, խոշտանգվել և սպանվել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածքում և Արցախում։

«Ուստի մենք պահանջում ենք, որ Եվրամիությունը վերջնականապես պատժի ենթարկի Ադրբեջանին, որպեսզի նա ստիպված լինի հարգել ՄԻԵԴ-ի որոշումները և հարգել այն հիմնարար արժեքները, որոնք Եվրոպան պնդում է ու պաշտպանում»,- ասել են ակցիային մասնակից հայ համայնքի ներկայացուցիչները։