Թուրքական լիրայի անկայունությունը վերջին 20 տարիների ամենաբարձր մակարդակին է հասել

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքական լիրայի անկայունությունը հասել է վերջին ավելի քան 20 տարվա ամենաբարձր մակարդակին՝ արտացոլելով արժույթի ամենաօրյա ռեկորդային անկումները, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ անկայունության կանխատեսումը կազմել է 30,9 տոկոս՝ համաձայն V-Lab-ի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի GARCH վերլուծության: Անցած ամսվա ընթացքում այն մնացել է նույնանման մակարդակում կամ ավելի բարձր է եղել՝ նոյեմբերի 25-ին հասնելով ավելի քան 70 տոկոսի:

2018 թվականին արժութային ճգնաժամի ընթացքում օրական փոփոխականությունը հասել է 70 տոկոսի։

Նշենք, որ օրերս թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ էր գրանցել՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 14 լիրայի ցուցանիշը։ Թուրքական արժույթը սկսեց արժեզրկվել այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտից Կենտրոնական բանկի քաղաքականությունը վերցրեց իր հսկողության տակ և հրահանգեց նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած արագացող գնաճին։

Նոյեմբերի 23-ին լիրան արժեզրկվել էր 15 տոկոսով՝ երկու տասնամյակի ամենամեծ անկումը։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Էրդողանը հայտարարեց «տնտեսական անկախության քաղաքականության մասին»։

Թուրքիայում սպառողական գնաճը նոյեմբերին հասել է 23․1 տոկոսի, արտադրողների տարեկան գնաճը՝ 54 տոկոսի։ Որոշ տնտեսագետներ նշում են, որ դեկտեմբերին այն կհասնի 25 և ավելի տոկոսի։ Հաղորդվում է, որ Կենտրոնական բանկը հինգշաբթի տոկոսադրույքների հարցով նիստ է անցկացնելու։

Էմմա Չոբանյան