Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը բացահայտել է մեգապոլիսի իրական գնաճը՝ ավելի քան 50%

Լուրեր

31.03.2026 | 15:44
Մբապեն ցուցադրել է բասկետբոլի ունակությունները և դիմել NBA-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 15:35
Խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ
31.03.2026 | 15:27
Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանը կվերանվանվի նախագահ Դոնալդ Թրամփի անունով
31.03.2026 | 15:19
«Բարսելոնան» ստիպված կլինի մի քանի ամսով հեռանալ «Կամպ Նոուից»
31.03.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դաշինք է ձևավորում // 290 մլն դոլարի վարկային փաթեթ՝ ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 15:02
Հայաստանը Global Terrorism Index 2026-ում անվտանգ երկրների շարքում է
31.03.2026 | 14:57
Եկեղեցու միջադեպով ձերբակալված երիտասարդներից մեկն ազատ արձակվեց. նա չի կարող երկրից բացակայել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 14:45
Թվային ուրվականներ․ ինչպես են «խոսում» մահացածները
31.03.2026 | 14:36
ԱՄՆ-ը վերանայելու է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի հետ պատերազմից հետո. Ռուբիո
31.03.2026 | 14:28
Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Opera Europa-ի անդամ
31.03.2026 | 14:20
Իտալացի զինվորականին «բռնել» են Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի մարզմանը նկարահանման ժամանակ
31.03.2026 | 14:13
Փաշինյան-Պուտին հանդիպում է սպասվում Մոսկվայում
31.03.2026 | 14:11
Ադրբեջանի ԱԳՆ-ն «հայկական խմբավորումներին» մեղադրում է, իբր, «ադրբեջանցիների ցեղասպանության մեջ»
31.03.2026 | 14:03
Փաշինյանն ու ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարը տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցեր են քննարկել
31.03.2026 | 13:55
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Պոլտավային. մեկ մարդ զոհվել է, վիրավորներ կան
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից է, հրապարակել է պլանավորման հանձնաժողովի կազմած տվյալները, որոնք ցույց են տալիս, որ կյանքը Ստամբուլում՝ երկրի ամենամեծ քաղաքում, վերջին տարում  թանկացել է 50․18 տոկոսով։ Սա ուղղակիորեն հերքում է Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության՝ TurkStat-ի տվյալները, ըստ որի՝ գնաճը կազմում է 21․31 տոկոս, գրում է Duvar-ը։

 

Գնաճի վերաբերյալ TurkStat-ի տվյալները երկար ժամանակ է՝ քննադատության են ենթարկվում Թուրքիայում՝ որպես ոչ ճշգրիտ թվեր։ Մինչ հոկտեմբերին TurkStat-ը հայտարարում էր, որ տարեկան գնաճը կազմել է 20 տոկոս, անկախ Inflation Research Group-ը հայտարարել է 50 տոկոսի մասին։

Իմամօղլուի թիմը՝ Ստամբուլի պլանավորման գործակալությունը, վարձակալության գների աճը վերջին մեկ տարում գնահատում է 71․6 տոկոս, սննդի գներն ավելի են աճել․ արևածաղկի ձեթը թանկացել է 137.59%-ով, ալյուրը՝ 109.14, շաքարավազը՝ 90.71, ձուն՝ 40%։-ով Թանկացել են նաև ամենօրյա առաջին անհրաժեշտության ապրանքները․ հեղուկ գազը՝ 102,72%-ով, իսկ, օրինակ, զուգարանի թուղթը՝ 90,75%-ով։

Այս թվերը նաև հաստատում են Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի պնդումները, որ TurkStat-ը թաքցնում է գնաճի իրական թվերը։

Ստամբուլի պլանավորման գործակալությունը հավաքել է 321 տարբեր ապրանքների միջին գները քաղաքի 3000 տարբեր վայրերից։ Քաղաքապետ Իմամօղլուն սոցցանցի իր էջում գրել է, որ թվերն արտացոլում են իրական գնաճը։

Էմմա Չոբանյան