Կանցկացվի «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

եկտեմբերի 13-19-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպում է Հայրենադարձության շաբաթ: Յոթնօրյա միջոցառումների շարքը նախատեսված է այն սփյուռքահայերի համար, ովքեր ցանկանում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում, ովքեր մտածում են հայրենադարձության մասին կամ պարզապես տեղեկացված չեն հայրենիք վերադարձի հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Շաբաթն անցկացվելու է առաջին անգամ և բաղակացած է օնլայն և օֆլայն միջոցառումներից, հայրենադարձների դեռևս չպատմված ֆոտո և վիդեո պատմություններից:

Արևմտահայերեն ուղիղ միացումը դեկտեմբերի 13-ին կանդրադանա Միջին Արևելքի հայ համայնքների իրավիճակին՝ Լիբանանից, Սիրիայից և Քուվեյթից  հայրենադարձների հետ քննարկման ձևաչափով:

Դեկտեմբերի 14-ին իսպաներեն ուղիղ միացմամբ արգենտինահայ և ուրուգվահայ հայրենադարձները կխոսեն Հայաստանում մասնագիտական աճի հնարավորությունների մասին:

Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայից և Բելգիայից հայրենադարձները ֆրանսերենով կպատմեն Հայաստանի կենսակերպի և ապրելաոճի մասին:

Դեկտեմբերի 16-ին ռուսաստանահայ հայրենադարձները ռուսերենով կպատմեն անհատական և ընտանեկան հայրենադարձության խնդիրների ու դրանց հաղթահարման հնարավորությունների մասին:

Դեկտեմբերի 17-ին հայրենադարձ երիտասարդները ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում գինու շուրջ կապերի հաստատման և ծանոթությունների ընդլայնման միջոցառում կունենան:

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից Հայաստան ժամանած և այստեղից հեռավար աշխատանք իրականցնող մասնագետներն անգլերենով կներկայացնեն Հայաստանից աշխարհի համար հեռավար աշխատանքի հնարավորություններն ու առավելությունները:

Դեկտեմբերի 19-ին շաբաթը կեզրափակվի հայրենադարձ ընտանիքների երեխաների մասնակցությամբ ամանորյա միջոցառմամբ:

Բոլոր միջոցառումների մասին թարմացումները կարող եք գտնել հղմամբ՝ https://bit.ly/3rFdx4r: