Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում

Լուրեր

29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
Բոլորը

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված համայնքների ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:

Ստացված 12 հաղորդում-ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից՝
1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն,

3-ը՝ Աբովյան և Հրազդան խոշորացված համայքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը,

6-ը՝ Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրել գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 3 հաղորդումներում նված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:

Իսկ հաղորդումներից 9-ի դեպքում մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության բաժիններում և ՀՀ ՔԿԿոտայքի մարզային քննչական բաժնում քրեդատավարական կարգով սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:
Ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ ստուգողական գործողությունները բոլոր դեպքերով ընթացքի մեջ են: