Թուրքիայում գնաճի մակարդակը հասել է վերջին երեք տարվա ամենաբարձր ցուցանիշին

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Թուրքիայի տարեկան սպառողական գնաճի մակարդակը նոյեմբերին կազմել է 21,32 տոկոս, ինչը ամենաբարձրն է վերջին երեք տարվա ընթացքում։ Այս մասին են վկայում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) հրապարակած տվյալները, գրում է Bianet-ը։

Նշվում է, որ ամսական գնաճը կազմել է 3,51 տոկոս։

Ամենացածր տարեկան աճը կապի ոլորտում է․ այն կազմել է 5,77 տոկոս: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գնաճը կազմում է 7,91 տոկոս, հագուստինն ու կոշկեղենինը՝ 8,33 տոկոս, հանգիստինն ու մշակույթինը՝ 13,96 տոկոս։

Հյուրանոցները, սրճարաններն ու ռեստորանները (28,90 տոկոս), սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները (27,11 տոկոս), կահավորանքն ու կենցաղային տեխնիկան (25,14 տոկոս) եղել են տարեկան ամենաբարձր աճ գրանցած հիմնական խմբերը։

Նշվում է, որ ալկոհոլն ու ծխախոտը, կրթությունն ու հաղորդակցությունը հիմնական խմբերն են՝ ամենացածր ամսական աճով։ Ամենամսյա ամենաբարձր աճով հիմնական խմբերն են եղել տրանսպորտը (6,31 տոկոս), տարբեր ապրանքներն ու  ծառայությունները (5,36 տոկոս), հյուրանոցները, սրճարաններն ու ռեստորանները (4,10 տոկոս):

Հավելենք, որ Թուրքիայում արժութային ճգնաժամի իրավիճակում սրվել են բնակիչների սոցիալական խնդիրները։ Թուրքական լիրան այս տարի արժեզրկվել է արդեն ավելի քան 40 տոկոսով։

Էմմա Չոբանյան