Լեհ սահմանապահներն ու զինվորականները հետ են մղել Բելառուսի կողմից սահմանը ուժով հատելու միգրանտների փորձը

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհ սահմանապահներն ու զինվորականները հետ են մղել միգրանտների կողմից լեհ-բելառուսական սահմանը բռնի ուժով հատելու փորձը։ Այս մասին երեքշաբթի հայտնել են երկրի սահմանապահ ծառայությունից։

«Այսօր ժամը 02:30-ի սահմաններում մի խումբ ագրեսիվ օտարերկրացիներ փորձել են բռնի ուժով Բելառուսից հատել  Լեհաստանի սահմանը Շուդզյալովոյի սահմանապահ ստորաբաժանման կողմից պահպանվող տարածքում՝ քարեր, մետաղական խողովակներ և ճայթրուկներ նետելով լեհական բանակի սահմանապահ սպաների և զինվորների ուղղությամբ։ Փորձը կանխվել է»,- ասվում է Լեհաստանի սահմանապահ ծառայության Twitter-յան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու 134 փորձ է ճնշվել։ Ուկրաինայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել հանցակցության համար։ Շուդզյալովից բացի՝ սահմանը բռնի հատելու փորձեր են գրանցվել նաև Մելնիկում։

Իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին, երբ մի քանի հազար միգրանտներ մոտեցել են սահմանին։ Պարբերաբար մեծ խմբերով նրանք փորձում են ճեղքել պատնեշները և մտնել Լեհաստանի տարածք։ Այդ փորձերի մեծ մասը ձախողվում է լեհական ծառայությունների կողմից։ Ընթացիկ տարում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու գրեթե 40 հազար փորձ, ինչը 400 անգամ ավելի է, քան անցյալ տարի։

Տաթև Ֆռանգյան