Ադանայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
29.11.2021 | 12:21Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Թուրքիայում՝ Ադանայի նահանգի Քոզանի շրջանում, 3․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ գրում է ermenihaber-ը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Երկրաշարժի օջախը եղել է 34.2 կմ խորության վրա։
Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։