Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը կկազմակերպվի առկա և հեռակա եղանակներով․ մանկապարտեզները դեռևս չեն աշխատի

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է ուսուցման հեռավար եղանակը։

Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։
25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։

Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կորոնավիրուսային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակի։

Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID 19-ի կոնտակտավոր, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել ԿՏԱԿ՝ հետևյալ հեռախոսահամարով  010 57 84 55

Թույլատրվում է վերսկսել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մարզադպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների անհատական պարապմունքները: Խմբային պարապմունքները արգելվում են։

Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակվելու է մնալ դադարեցված։

Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապ