Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանի շեշտադրումները և Ալիևի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Այսօր առավոտյան մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը վայրէջք կատարեց Սոչիի միջազգային օդանավակայանում:

Փաշինյանին այսօր Սոչի է ուղեկցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ներգրավված է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման քննարկումներում՝ ռուսական և ադրբեջանական կողմերի հետ:

Կառավարական պատվիրակության կազմում է նաև վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը: Թաշչյանը, ըստ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի տեղեկությունների, երկրորդ պաշտոնյան է Արթուր Վանեցյանից զատ, որ ուղիղ կապով շփվում է ադրբեջանցի պաշտոնյայի հետ: Ըստ հրապարակման՝ Հրաչյա Թաշչյանը WhatsUp-ով շփվել է Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում նաև անվտանգության աշխատակիցներ են, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներ չկան:

Նույն օրը Սոչի է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկու երկրների ղեկավարները երկկողմ և եռակողմ հանդիպումներ են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինի հետ առաջինը հանդիպել է Ալիևը, ապա տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որին հաջորդել է արդեն  Պուտին-Փաշինյան հանդիպումը:

Եռակողմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ուղիղ տեքստով՝ առանց դիվանագիտական բառապաշարի հայտարարեց, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից որոշակի հատված:

Հանդիպման ընթացքում ուշագրավ է Ալիևի արձագանքը կամ, ավելի ճիշտ, արձագանքի բացակայությունը Փաշինյանի  մտքերին։ Տեսանյութում երևում է, որ Հայաստանի վարչապետի խոսքի ընթացքում Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի նայում ո՛չ Փաշինյանի, ո՛չ Պուտինի ուղղությամբ։  Փաշինյանը Պուտինի և Ալիևի հետ հանդիպման ընթացքում, հակադարձելով Ադրբեջանի նախագահին, հայտարարում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որով նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, ամբողջապես իրականություն չի դարձել:

Պաշտոնական Բաքուն Ադրբեջանում պահվող հայ գերիներին համարում է ռազմական հանցագործներ և նրանց դատապարտում է ազատազրկման՝ խախտելով Ալիևի կողմից ստորագրված հայտարարության պահանջները: Այսօր, սակայն, Ալիևի Սոչի մեկնելուց կարճ ժամանակ առաջ Բաքուն Երևանին փոխանցեց երկու գերեվարված անձի: Նրանցից մեկը քաղաքացիական անձ է, մյուսը՝ նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայող։

Վերադառնալով հանդիպմանը՝ նշենք, որ Պուտինը հենց սկզբից նշել է, որ երկու երկրների ղեկավարներին հրավիրել է՝ չլուծված խնդիրները քննարկելու:

Հանդիպման բաց հատվածի վերջում Պուտինն անդրադառնում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելուն՝ նշելով, որ պայմանավորվում են առաջիկայում կարգավորել սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատանքները: Հանդիպման այս փուլում որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին, համենայնդեպս՝ եռակողմ ձևաչափվ հանդիպման հրապարակային հատվածում, չի խոսվում:

Պուտինն ավելի վաղ էլ՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում մինչ օրս զոհեր են գրանցվում։ Պուտինն այս խոսքերից անմիջապես հետո շտապել էր նշել ռուս խաղաղապահների դրական դերակատարության մասին: Հիշեցնենք, սակայն, որ Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից երկու քաղաքացիական անձ է սպանվել անվտանգության երաշխավոր խաղաղապահների ներկայությամբ:

Նկատենք՝ 44-օրյա պատերազմի հրադադարի հայտարարությունից հետո Փաշինյանն ու Ալիևը դեմ առ դեմ հանդիպում են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումն այս տարվա հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում: Հանդիպումից հետո կողմերը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հայտարարություն ստորագրեցին:

Այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը նախորդել էին արյունալի միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցավ վեց զոհ, 8 հաստատված և 24 չհաստատված գերեվարված անձ: Հայկական կողմի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը ևս ծանր կորուստներ է ունեցել:

Մինչ Սոչիի հանդիպման մասին հայտնի դառնալը՝ Եվրոպայից ամենաբարձր մակարդակով հայտարարվել էր, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Բյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալու է Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպումը: Փորձագիտական շրջանակները Բրյուսելին նախորդող Փաշինյանի ռուսաստանյան այցը մեկնաբանում են որպես Կրեմլի կողմից վերահսկողություն՝ Եվրոպայում կայանալիք հանդիպմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան