Իրաքը Բելառուսից տարհանել է իր 617 քաղաքացիներին

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Իրաքի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ տարհանել է Բելառուսում արգելափակված 617 միգրանտների, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր են, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

«Նախարարության ջանքերը շարունակվում են՝ միգրանտներին կամավոր տարհանելու համար․ 617 իրաքցիներ այժմ վերադարձվել են Բելառուսի մայրաքաղաք Մինսկից՝ Իրաքի ավիաուղիների հետ պայմանավորվածության արդյունքում»,- հայտնել է Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ աս-Սահաֆը։

Ավելի վաղ արված հայտարարությամբ Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ-Քադհիմին նշել էր, որ կարևոր է «համատեղ քայլեր ձեռնարկել՝ Իրաքի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի Իրաքի ոչ մի քաղաքացի չդառնա համացանցային թրաֆիքինգի զոհ»։

Ամսվա սկզբին Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել էր դեպի Բելառուս ուղիղ չվերթների դադարեցման մասին՝ իրաքցի միգրանտներին մարդկանց թրաֆիքինգով զբաղվող խմբավորումներից պաշտպանելու համար:

Հազարավոր միգրանտներ հավաքվել են Լեհաստանի հետ սահմանի բելառուսական կողմում՝ փորձելով մտնել Լեհաստան, այնուհետև հասնել Գերմանիա։

Տաթև Ֆռանգյան