Եթե Հայաստանի ԱԳ նախարարն ասում է՝ խոսքից անցեք գործի, նշանակում է արդեն խոսելու բան չկա՛. Մանվել Սարգսյան

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան որոշակի կապ ունի մոտ մեկ ամիս առաջ միջազգային ճգնաժամային խմբի կանխատեսման հետ՝ ԼՂ-ում պատերազմական գործողությունների վերսկսման շուրջ:

«Նրանք զեկույցում նկարագրել են ապոկալիպսիսի պես մի պատկեր, որը շանտաժի պես մի բան է՝ եթե դուք ձեզ չպահեք էնպես, ինչպես որ ձեզ առաջարկվում է, կլինի այսպիսի մի բան»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով. «Իհարկե դա ֆոն էր Մինսկի խմբի այս այցի ժամանակ, որը նշանակություն ունի: Դա քաղաքական մեսիջ էր՝ շատ պրոֆեսիոնալ ձևով արված: Որևէ հիմնավոր փաստարկ չունեն իրենց կանխատեսումների համար ու շատ միամիտ, պրիմիտիվ փաստարկներ են բերել: Դա համարյա նույն է, թե ասել՝ խելոք չպահեք, ձեր գլխին կսարքեմ ես: Ես դա տեսա»:

Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսին հասցեական քննադատեցին Ադրբեջանին՝ սահմանային միջադեպի ժամանակ նախահարձակ լինելու համար: Հայկական կողմը հայտարարեց, որ դա աննախադեպ էր, քանի որ մինչ այդ Մինսկի խումբը մշտապես իր հայտարարություններով դիմում էր կողմերին: Իսկ Երևանում համանախագահների հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Նալբանդյանն ասաց, որ եկել է ժամանակը հասկանալու, որ միայն հայտարարությունները բավարար չեն և նախահարձակ խախտումների դեպքում պետք է անցնել  կոնկրետ քայլերի՝ պատժամիջոցների:

«Եթե Հայաստանի ԱԳ նախարարն ասում է՝ խոսքից անցեք գործի, նշանակում է, արդեն խոսելու բան չկա: …Հանկարծակի Մինսկի խումբը հասցեական գնահատական տվեց, և դա հայկական կողմը ներկայացնում է որպես աննախադեպ մի բան: Բայց դա աննախադեպ չէ, որովհետև 2014 թվականի օգոստոսին եղել են սահմանային միջադեպեր՝ շատ ավելի թեժ, քան հիմա, որտեղ նույնպես հասցեական պահանջներ կային Ադրբեջանին իր պարտավորությունները կատարելու շուրջ, իսկ Հայաստանին ուրիշ բան ասվեց՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: Այն ժամանակ Հայաստանից պահանջ կար, լռել էին բոլորը, էդ ոգևորությունը հայկական կողմից չի եղել: Իսկ հիմա ոգևորություն մտավ մեր չինովնիկների մեջ՝ բա ասել եք, վերցրեք պատժեք»,- նկատում է քաղաքագետը՝ հավելելով, որ դա արդեն կուրիոզի է հասնում:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «ընդամենը ինչ-որ մի խումբ չէ»: Դրա միջոցով միջազգային հանրությունն ուզում է այնպիսի ներկայացուցչություն ունենալ ԼՂ կոնֆլիկտում, որ առանց իրենց հնարավոր չլինի որոշում կայացնել:

Մանրամասները դիտեք «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանի հետ factor.am-ի հարցազրույցում:

 Մարինե Խառատյան