Հերի՛ք է այս վայնասունը՝ սպանեցին, քանդեցին, զոհվեցինք․ Ադրբեջանի դեմ համազգային դիմադրություն պիտի ձևավորենք․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 23:36
7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ
24.03.2026 | 23:07
Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
24.03.2026 | 22:45
Մարկ Ցուկերբերգն անձնական ԱԲ գործակալ է ստեղծում, որը նրան օգնելու է աշխատանքում. WSJ
24.03.2026 | 22:29
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում. ՆԳՆ
24.03.2026 | 22:17
Իրաքյան Քուրդիստանն Իրանին մեղադրել է իր ուժերի դեմ մահացու հարձակման համար
24.03.2026 | 22:02
Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո
24.03.2026 | 21:49
Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով
24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
24.03.2026 | 21:24
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատար նախավերջին տուրից առաջ
24.03.2026 | 21:11
Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ
24.03.2026 | 21:00
Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:45
«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:37
Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել
24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պետական դասի 2-րդ աստիճանի խորհրդական, լրագրող Անահիտ Ադամյանի հետ

-Տիկի՛ն Ադամյան, Հայաստանի անվտանգային համակարգի ապահովման հարցում Դուք չափազանց մեծ տեղ եք տալիս տնտեսությանը՝ պնդելով՝ փող է պետք, որ բանակը վերազինվի։ Եվ հարց եք բարձրացնում, օրինակ, ինչո՞ւ ենք մերժում ատոմակայան կառուցելու՝ ամերիկյան կամ ֆրանսիական առաջարկը և ընդունում ռուսականը։ Միգուցե, այդ ֆենոմենը պետք է բացատրել նրանով, որ պետական պաշտոնյաներն այդպիսով պաշտպանությո՞ւն են փնտրում ՌԴ-ում։

-Այդ դեպքում հանդիպակաց հարց տամ՝ ՌԴ-ն բոլոր ուժերով պայքարում է ՆԱՏՕ-ի դեմ, չէ՞, անգամ հարաբերությունները խզեցին իրար հետ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչու է ՌԴ-ն որպես ՆԱՏՕ հասկանում միայն այն հատվածն այդ դաշինքի, որը տեղակայված է Եվրոպայում, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չէ՞, ՆԱՏՕ-ն չի՞ ներկայացնում Թուրքիան, արդեն դո՞ւրս է եկել ՆԱՏՕ-ից։ Չկա, չէ՞, երկու ՆԱՏՕ։

-Համընկնող շահեր ունեն Ռուսաստանն ու Թուրքիան, համագործակցում են։

-Այսինքն՝ Դուք բանաձևում եք շահի գիտակցությունը։ Իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի բանաձևում շահի գիտակցությունը։ Գիտեք՝ եթե այդ մակարդակի ֆրանսիական կապիտալ մտնի այստեղ, եթե այստեղ մտնի անգլիական կապիտալ, եթե միլիարդներ մտնեն Հայաստան, նրանք ճիշտ այնպես պաշտպանելու են ՀՀ ազգային անվտանգությունը, ինչպես 44-օրյա պատերազմում բրիտանացիները պաշտպանում էին իրենց նավթամուղները։ Բա մենք այդ մասին ինչո՞ւ չենք մտածում։ Եթե մտավ կապիտալը, գալու են իրենց կապիտալը պաշտպանելու։

-Մեծ քաղաքականությունում մենք, կարծես թե, անտեսում ենք տնտեսական գործոնը՝ մի բան, որ այսօր շահեր է առաջ բերում նաև գլոբալ մակարդակում։ Ինչո՞ւ։

-Դե՝ ես ասացի, որ մենք մեր օրակարգում առաջնայինի և երկրորդականի խառնաշփոթ ունենք։ Առավոտից մենք քննարկում ենք՝ դեմարկացիա և դելիմիտացիա․․․ Շատ մեծ խելք պետք չի ունենալ՝ հասկանալու համար, որ ամեն ինչ գալիս է հանգում մի խնդրի՝ ԼՂ-ի կարգավիճակին։ Սողոմոն Իմաստուն պետք չի լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը 44 օրում օգտագործելով Թուրքիայի ներուժը, օգտագործելով մոջահեդներին, Իսրայելի ռազմական արդյունաբերությունը, արգելված զենքեր կիրառելով, մարդկության դեմ հանցագործություն կատարելով՝ հասել է այնպիսի արդյունքի, որը չէր երազի, որ դուք էլ ասացիք՝ մի բան էլ ավելի ստացավ պատերազմով։ Հիմա, միանշանակ է, որ առավելագույնը պետք է պոկի պարտված կողմից։

-Պիտի չզարմանանք Ադրբեջանի բացված ախորժակից և ռազմական սադրանքներից։ Այլ հարց է՝ ո՞րն է Հայաստանի անելիքը և ի՞նչ ռեսուրսներ ունենք։

-Գիտեք՝ ոչ թե պիտի լինի ամբողջ հասարակությունով, քաղաքական և լրատվական դաշտով վայնասուն բարձրացնենք առավոտից մինչև իրիկուն՝ վա՛յ, սպանեցին, քանդեցին, տարան, զոհվեցինք, մեռանք, չգիտեմ ինչ, այլ համազգային դիմադրություն ձևավորենք Ադրբեջանի դեմ։ Ինչպե՞ս, շատ պարզ՝ ամեն մարդ պիտի անի իր գործը։ Ամեն առավոտ մարդ չպիտի արթնանա և մտածի՝ ի՞նչ են պոկելու ինձնից, այլ՝ ի՞նչ եմ ես այսօր անելու, որ դա չպոկեն։ Այսօր մեր գլխավոր խնդիրը մնում է տնտեսությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան