Լեհ սահմանապահները հայտնել են բելառուսա-լեհական սահմանն անօրինական հատելու 375 փորձի մասին

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Նոյեմբերի 25-ին լեհ սահմանապահները կասեցրել են բելառուսա-լեհական սահմանն անօրինական հատելու և Եվրամիության տարածք մուտք գործելու՝ միգրանտների առնվազն 375 փորձ։ Այս մասին, DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հայտնել է Լեհաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չերեմշա գյուղի մերձակայքում 232 հոգանոց խումբը վնասել է սահմանային արգելապատնեշները և մի քանի մետր ներթափանցել Լեհաստանի տարածք, սակայն դուրս է մղվել Լեհաստանից։ Հինգ միգրանտի ստիպված են եղել հոսպիտալացնել ֆիզիկական հյուծվածության պատճառով։

Լեհաստանի ոստիկանությունն իր հերթին հայտնել է երեք՝ Ուկրաինայի 2 և սիրիական ծագումով Շվեդիայի 1 քաղաքացու ձերբակալության մասին, ենթադրաբար՝ մաքսանենգների, որոնք ներգրավված են դեպի ԵՄ ներգաղթյալների անօրինական տեղափոխմանը։ Նրանք բռնվել են 14 հոգանոց միգրանտների խմբին սահման տեղափոխելիս։ Լրատվամիջոցը նշում է, որ անկախ աղբյուրներից այս տեղեկությունը հաստատելն անհնար է, քանի որ Լեհաստանը թույլ չի տալիս լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել Բելառուսի հետ սահմանակից շրջաններ։

Բելառուսի իշխանություններն էլ հայտնել են, որ մոտ 2000 միգրանտներ դեռևս գտնվում են բելառուսական սահմանի ճգնաժամային ապաստարանում՝ սպասելով Գերմանիա տեղափոխվելուն: Նրանցից շատերը հիպոթերմիայի պատճառով բժշկական օգնության կարիք ունեն, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

Տաթև Ֆռանգյան